Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման պայմաններն ու դրանց արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը, հստակեցվում են մարտական խնդիրների համապատասխան գործառույթներով պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատումից ազատվելու պայմանները, գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնները ներառվում են հավելավճարի չափերի ցանկում:

  • Քննարկվել է

    18.04.2024 - 04.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4015

Տպել

Առաջարկներ`

Աշոտ Այվազյան

04.05.2024

Առաջարկս վերաբերվում է ԲՈԼՈՐ զինծառայողներին, Առաջարկում եմ փոխել ատեստավորման սկզբունքը, սահմանել նոր կարգ, որը կվերաբերվի բոլորին և նոր կարգով սահմանել տոկոսային հոտևյալ բաժանումը' Մասնագիտական 40% Կրակային 25% Ֆիզիկական պատրաստություն 20% Շարային պատրաստություն 15%։ Ատեստավորումն անցկացվում է տարին կամ երկու տարին մեկ անգամ բոլորի համար և անկախ պաշտոնի փոփոխումից այն պահպանվում է։ Ատեստավորման հավելավճար ստանալու իրավունք ձեռք են բերում այն զինծառայողները, ովքեր 2 քննություն դրական են ստանում՝ այդ թվում մասնագիտականը։ Իր հերթին կարող է վերը նշված տոկոսները բաժանվել ստացսծ գնահատականների համամասնության, իսկ եզրակացության կայացման բաժնում նշվի ատեստավորվողի գումարի չափը ըստ հավաքած միավորների։ Եթե մասնագիտականը ստանում է անբավարար, ապա հավելավճար չի հաշվարկվում և 3 ամիս անց ձեռք է բերում իրավունք նորից մասնակցելու, եթե նորից անբավարար է ստանում, պայմանագրի լրանալուն պես ուղարկվում է պահեստազոր։ Հավելեմ, որ այս պարագայում կամավոր և պարտադիր ատեստավորում չի լինում, և բոլորի համար գործում է 1 կարգ` հաջորդ ամսվա 1֊ից սկզբունքը։

Վարդան Հակոբյան

03.05.2024

Նախագծի զ․ կետը, որով առաջարկվում է 15-րդ կետի երրորդ նախադասությունից հետ կատարել լրացում, խտրականություն և տարբերակված մոտեցում է առաջացնում առողջական խնդիրներ ունեցող և առողջական խնդիրներ չունեցող զինծառայողների միջև՝ փաստորեն կատարելով ավելի կարևոր խնդիր՝ ատեստավորվել և արդյունքում ստանալ ավելի ցածր դրամական վճար։ Իրավունքները ոտնահարող առաջարկ է։ Հարգեք հավասարությունը, արդարությունն ու պահպանեք սոցիալական արդարությունը։

Վարդան Հակոբյան

03.05.2024

Լավ կլիներ նաև ուշադրություն դարձվեր ՀՀ կառավարության 2023թ․-ի փետրվարի 9-ի N162-Ն որոշմամբ հաստատված Կարգի (հավելված 1) 4-րդ բաժնի 15-րդ կետի «․․․․ ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատման համապատասխան գործնական վարժության կատարումից ազատվում է այն զինծառայողը, որն ունի ՀՀ կառավարության 2018թ․-ի ապրիլի 12-ի N404-Ն որոշման N2 հավելվածով սահմանված՝ չթույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկով նախատեսված համապատասխան գործնական վարժության կատարման հակացուցում։ ․․․․․․» բառերի ու ՀՀ պաշտպանության նախարարի 2023թ․-ի ապրիլի 12-ի «․․․․ ատեստավորումների կազմակերպման և անցկացման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև ատեստավորման ժամանակ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման կարգերը հաստատելու մասին» N478-Լ հրամանի13)-րդ (ՊՆ 2023թ․-ի հունիսի 6-ի N749-Լ հրամանով) փոփոխված կետի անհամապատասխանությանը, որտեղ, ի տարբերություն կառավարության որոշման, N404-Ն որոշման 2-րդ հավելվածով նախատեսված հակացուցում ունեցող զինծառայողին ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ատեստավորմանը։ Որպես փաստարկ բերվում է ՀՀ կառավարության 2018թ․ ապրիլի 12-ի N405-Ն որոշման 1-ին հավելվածի 101-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ կամ 6-րդ ենթակետերով սահմանված պատճառական կապով զինծառայողի առողջությանը հասցված վնասի հետևանք։ ՀԱՐՑ․ Ի՞նչ տարբերություն կա 1)«հիվանդությունը ձեռք է բերել կամ վնասվածքը ստացել է զինվորական ծառայության ընթացքում.» և 2) «հիվանդությունը ձեռք է բերել կամ վնասվածքը ստացել է զինվորական պարտականությունները կատարելու հետևանքով.» ձևակերպումների միջև։ Մի՞թե զինվորական ծառայության ընթացքում զինծառայողները բացի ծառայողական պարտականությունների կատարումից այլ պարտականություններ են կատարում (օրինակ՝ հայրական, ծնողական, որդիական, ամուսնական, հարևանական և այլն), որ հիմա էլ զրկվում են ատեստացիային մասնակցելուց ընդհանրապես, այլ ոչ թե առանց ֆիզիկական պատրաստության գնահատման, ինչպես մյուսները։ Եւ միթե սա խտրականություն և/կամ տարբերակված մոտեցում չի զինծառայողների հանդեպ, մի՞թե դա ՀՀ Սահմանադրությամբ, «ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագիրք» օրենքով, «Հանրային ծառայության մասին» օրենքով և այլ օրենսդրական փաստաթղթերով սահմանված հավասարության, սոցիալական արդարության ու արդարության սկզբունքների խախտում չէ, կամ ի՞նչու պիտի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող ու դրանք փաստացի կատարող զինծառայողը մասնակցի նման գործառույթներ չիրականացնող զինծառայողների ատեստավորման գործընթացին և վճարվի ավելի քիչ գումարով։ Պարոնայք հեղինակներ, վերանայեք որոշումներն ու առավել խելամիտ որոշում կայացրեք։

Տեսնել ավելին