ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1629-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 142-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1631-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի N 106-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշումներով՝ սպանդանոցների և բնակավայրերում սպանդանոցային կետերի վերաբերյալ սահմանած պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ:
Հիմք ընդունելով սպանդանոցների և բնակավայրերում սպանդանոցային կետերի վերաբերյալ սահմանած նոր պահանջները, անհրաժեշտություն է առաջացել վերախմբագրել սպանդանոցների համար նախատեսված համապատասխան հավելվածը:
-
Քննարկվել է
18.04.2024 - 03.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 1276
Տպել