Հիշել նախագիծը

«Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, ձևերը և վարելու կարգը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջը՝

                                                    ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Հաստատել «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը և ձևերը»՝ համաձայն հավելված 1-ի:
  2. Հաստատել «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի վարման կարգը»՝ համաձայն հավելված 2-ի:
  3. Սահմանել, որ սույն հրամանի հավելված N 1-ի 5-ից 10-րդ կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով վարումը պարտադիր է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
  4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024-2025 ուսումնական տարվանից:

 

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հավելված 1
Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի

2024 թ. N      -Ն հրամանի

 

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԵՎ ՁԵՎԵՐ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություն) կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերն են՝
  • նախադպրոցական ուսումնական հաստատության տարեկան աշխատանքային պլան. (Ձև 1)
  • մեթոդիստի՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալի տարեկան աշխատանքային պլան.
  • մանկավարժական աշխատողների կողմից ուսումնադաստիարակչական աշխատանքների պլան.
  • հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն.
  • սանի անձնական գործ
  • սաների շարժի մատյան.
  • սաների հաշվառման մատյան.
  • աշխատողի անձնական գործ
  • հաստիքացուցակ.
  • տարիֆիկացիոն մատյան:
  1. Սույն անվակացանկում նշված փաստաթղթերը կիրառման ենթակա են բոլոր հաստատություններում՝անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:

 

 

 

Հավելված 2
Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի

2024 թ. N      -Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՐՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ)

 

 

1․ Սույն կարգով կարգավորվում են հաստատություններում գործածվող փաստաթղթերի վարման (գործածության) հետ կապված իրավահարաբերությունները։

 

  1. Հաստատության տարեկան աշխատանքային պլան

 

  1. Հաստատության տարեկան աշխատանքային պլանը (այսուետ՝ աշխատանքային պլան) քննարկվում և հաստատվում է տվյալ ուսումնական տարվա մանկավարժական խորհրդի առաջին նիստում և հրապարակվում հաստատության պաշտոնական կայքում:
  2. Աշխատանքային պլանը կազմվում է նախորդ ուստարվա ներքին գնահատման արդյունքների վերլուծության հիման վրա:
  3. Աշխատանքային պլանում ըստ ամիսների ներկայացված են ուսումնադաստիարակչական և ֆինանսատնտեսական աշխատանքները:
  4. Աշխատանքային պլանը ներառում է տվյալ ուսումնական տարվա՝
  • առաջնահերթ խնդիրները.
  • պարապմունքների բաշխման ցանկը՝ ըստ տարիքային խմբերի.
  • օրվա կանոնակարգը՝ ըստ տարիքային խմբերի.
  • ծրագրամեթոդական գրականության ցանկը.
  • ծնողավարման թեմաները (ժամանակացույց).
  • ուսումնադաստիարակչական աշխատանքների, այդ թվում՝ պարապմունքների դիտարկման, թերթիկները. (Ձև 2)
  • ուսումնադաստիարակչական աշխատանքների կատարողականի վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունը:

 

 

  1. Մեթոդիստի՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալի տարեկան աշխատանքային պլան

 

  1. Մեթոդիստի տարեկան աշխատանքային պլանը կազմվում է ուսումնական հաստատության տարեկան աշխատանքային պլանի ուսումնադաստիարակչական աշխատանքներ բաժնի հիման վրա:
  2. Մեթոդիստի տարեկան աշխատանքային պլանը հաստատվում է հաստատության տնօրենի կողմից՝ օգոստոսի 25-ից 30-ը:
  3. Մեթոդիստի տարեկան աշխատանքային պլանում ի թիվս սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի ներառվում են նաև՝
  • ուսումնադաստիարակչական աշխատանքների դիտարկումների ժամանակացույցը.
  • մեթոդական խորհրդատվությունների, դասընթացների ժամանակացույցը, արձանագրությունները:

 

 

  1. Մանկավարժական աշխատողների կողմից ուսումնադաստիարակչական աշխատանքների պլան
  2. Դաստիարակների, երաժշտության դաստիարակների, ֆիզհրահանգիչների կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը պետք է բխի հիմնական կամ այլընտրանքային ծրագրի պահանջներից:
  3. Մանկավարժական աշխատողների կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանում ներառվում են՝
  • տվյալ տարիքային խմբի պարապմունքների բաշխման ցանկը, օրվա կանոնակարգը.
  • ծրագրամեթոդական գրականության ցանկը.
  • օրվա ընթացքում սաների գործունեության տարբեր ձևերի պլանավորումը.
  • սաների զարգացման ընթացքի դիտարկման և գնահատման թերթիկները.
  • ընտանիքի հետ համագործակցության գործիքակազմը (թեմաներ, ժամանակացույց, արձանագրություն).
  • եռամսյակային հաշվետվությունները:
  1. Լրացուցիչ կրթական ծառայությունների մասնագետների կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը պետք է իրականացվի լրացուցիչ կրթական ծրագրի բոլոր պահանջների հաշվառմամբ:

 

  1. Հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն

 

  1. Հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունը կազմվում է խորհրդի քարտուղարի կողմից և եռօրյա ժամկետում վավերացվում է խորհրդի նախագահի կողմից:
  2. Հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝
    • արձանագրության հերթական համարը.
    • նիստի անցկացման օրը.
    • նիստին մասնակցողների թիվը.
    • նիստի օրակարգը.
    • քննարկված հարցերի ամփոփ բովանդակությունը.
    • խորհրդի որոշումը:
  3. Տվյալ ուսումնական տարվա արձանագրությունները հավաքվում են առանձին թղթապանակում, ուսումնական տարվա ավարտից հետո կարվում են՝ ձևավորելով մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյան:

 

  1. Սանի անձնական գործ

 

  1. Սանի անձնական էլեկտրոնային գործը (այսուհետ` անձնական գործ) սանի  մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է, որը ձևավորվում և պահպանվում է «Նախադպրոցական կրթության կառավարման միասնական համակարգում» (այսուհետ` համակարգ) սանի անհատական տվյալները մուտքագրելու միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
  2. Սանի անձնական գործը լրացնում է տնօրենի հրամանով նշանակված աշխատակիցը։
  3. Սանի տվյալները համակարգ մուտքագրվում են հրամանագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
  4. Մուտքագրված տվյալների իսկության և ամբողջականության համար պատասխանատու է հաստատության տնօրենը։
  5. Սանի անհատական տվյալներն են․
  • հանրային ծառայությունների համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը.
  • անունը, ազգանունը, հայրանունը.
  • ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը.
  • անձը հաստատող փաստաթղթի տեսակը և համարը.
  • ընդունվելու տարին, ամիսն ու ամսաթիվը (լրացվում է միայն երեխայի տվյալները առաջին անգամ մուտքագրելիս).
  • սեռը.
  • քաղաքացիությունը.
  • Ազգությունը.
  • հաշվառման հասցեն.
  • փաստացի բնակության վայրը հաշվառման վայրի հետ համընկնելու մասին նշում.
  • կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանի կարիքի մասին նշում.
  • ծնողի կամ օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրակունը. հետադարձ կապի տվյալներ:

 

  1. Սաների շարժի մատյան

 

 

  1. Սաների շարժի մատյանը ձևավորվում և պահպանվում է համակարգում սանի անհատական տվյալները մուտքագրելու միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
  2. Շարժի մատյանում գրանցվում են սանի ընդունման, ազատման և տարիքային խմբից խումբ տեղափոխման մասին իրավական ակտերի համարը, տարին, ամիսն ու ամսաթիվը:

 

  1. Սաների հաշվառման մատյան

 

 

  1. Սաների հաշվառման մատյանը (այսուհետ՝ մատյան) ձևավորվում է համակարգում տվյալ տարիքային խմբերի կազմավորման հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով։
  2. Մատյանում ցուցադրվում է՝
  • տարիքային խումբը.
  • խմբում ընդգրկված սաների ցանկը.
  • դաստիարակի անունը, ազգանունը, հայրանունը.
  • տվյալ տարիքային խմբի պարապմունքների բաշխման ցանկը.
  • ամսաթիվը, ամիսն ու տարին.
  • սաների հաճախումների արձանագրումը:
  1. Մատյանը ցուցադրվում է ամսական բաժանումներով։
  2. Մատյանի լրացումը (գործածումը) իրականացնում է տվյալ խմբի դաստիարակը։

 

 

  1. Աշխատողի անձնական գործ

 

  1. Աշխատողի անձնական էլեկտրոնային գործը (այսուհետ` գործ) աշխատողի աշխատանքային գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է, որը ձևավորվում և պահպանվում է համակարգում աշխատողի անհատական տվյալները մուտքագրելու միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
  2. Գործը վարում է հաստատության տնօրենը, կամ տնօրենի հրամանով նշանակված աշխատակիցը՝ աշխատողի կողմից անձամբ, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխանների հիման վրա, անձնական փաստաթղթերի ստույգ բովանդակությամբ։
  3. Գործի վարումը սկսվում է աշխատողի` համապատասխան պաշտոնում նշանակվելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո։
  4. Աշխատողի անհատական տվյալներն են՝
  • հանրային ծառայությունների համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը.
  • անունը, ազգանունը, հայրանունը.
  • հաշվառման վայրը.
  • անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան և համարը.
  • անձնագրի կամ նույնականացման քարտի տրման տարին, ամիսն ու ամսաթիվը.
  • ում կողմից է տրվել անձնագիրը.
  • ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը.
  • սեռը.
  • քաղաքացիությունը.
  • ազգությունը.
  • հեռախոսի համարը.
  • Գործը ընդգրկում է աշխատողի անհատական տվյալները և՝
  • աշխատանքի ընդունման պայմանագրի, պայմանագրում կատարված փոփոխությունների, համաձայնագրերի էլեկտրոնային տարբերակը՝ PDF ձևաչափով.
  • աշխատանքի ընդունման, ազատման մասին անհատական իրավական ակտի համարը, տարին, ամիսն ու ամսաթիվը, պատճառը.
  • պաշտոնային դրույքաչափը (զբաղվածություն / ծանրաբեռնվածություն).
  • հիմնական պաշտոնը.
  • համատեղությամբ (նաև տվյալ հաստատությունում) պաշտոնը (աշխատանքը).
  • աշխատանքային ստաժը.
  • մանկավարժական ստաժը.
  • կրթությունը.
  • մասնագիտական ուսումնական հաստատությունը, ընդունվելու, ավարտելու տարին.
  • որակավորումը.
  • ավարտական փաստաթղթի համարը.
  • գիտական աստիճանը, կոչումը.
  • պարտադիր վերապատրաստում անցնելու տարին, ամիսն ու ամսաթիվը.
  • որակավորման տարակարգ ստանալու տարին, ամիսն ու ամսաթիվը, փաստաթղթի համարը, տարակարգի աստիճանը:

 

 

  1. Հաստիքացուցակ

 

  1. Հաստիքացուցակը ձևավորվում է համակարգում պաշտոնների անվանացանկը, հաստիքների թիվը և դրույքաչափերը լրացնելուց հետո՝ ինքնաշխատ եղանակով։
  2. Պաշտոնների անվանացանկը, հաստիքներ թիվը և դրույքաչափերը լրացնում է տնօրենը կամ տնօրենի կողմից հրամանով նշանակված ուսումնական հաստատության աշխատակիցը։
  3. Էլեկտրոնային հաստիքացուցակում արտացոլվում են հետևյալ տվյալները՝

1) պաշտոնի անվանումը.

2) հաստիքների թիվը.

3) պաշտոնի բոլոր հաստիքների դրույքաչափը (դրամ)՝ մեկ ամսվա և մեկ տարվա համար: 34. Ձևավորված հաստիքացուցակը ներբեռնվում է համակարգից։

 

 

  1. Տարիֆիկացիոն մատյան

 

  1. Տարիֆիկացիոն մատյանը ձևավորվում է համակարգում հաստատությունում տարիքային խմբերի ձևավորման և աշխատանքի բաշխման հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով։
  2. Տարիֆիկացիոն մատյանում ցուցադրվում է՝
    • հաստատության աշխատողների ցուցակը.
    • հաստատության մանկավարժական աշխատողների ուսումնական ծանրաբեռնվածության համապատասխան վարձատրության չափը.
    • հաստատության վարչատնտեսական պաշտոնները և դրան համապատասխան վարձատրության չափը.
    • հաստատության աշխատողների աշխատավարձը ամսեկան և տարեկան կտրվածքով.
    • հաստատության մանկավարժական աշատողների հավելավճարի չափը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 1

Հաստատված է մանկավարժական խորհրդի առաջին նիստում                                                                                                                                             Տնօրեն` ___________

                                                                                                «____»  ____________ 20    թ.

 

ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

 

 

------------------------------------ուսումնական տարի

 

 

Ամիսը

 Պատասխանատուն

I շաբաթ

II

շաբաթ

III

շաբաթ

IV

շաբաթ

Նշումներ կատարման մասին

1.   Ուսումնադաստիարակչական  աշխատանք՝

1)      

2)      

3)     

 

2.   Ֆինանսատնտեսական և վարչական աշխատանք՝

 

1)                         

2)                        

3)                        

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2

 

Ուսումնադաստիարակչական աշխատանքների դիտարկման թերթիկ

 

Հաստատություն՝ ------------------------------------------------------------------------------------------------                                                                    

Տարիքային խումբ՝      ------------------------------------------------------------------------------------------

Մանկավարժական աշխատող՝   ------------------------------------------------------------------------------

Ամսաթիվ՝         ----------------------------------------------------------------------------------------------------- 

 

                                                 Ուսումնադաստիարակչական գործընթաց

 

Գործունեության տարբեր ձևերի պլանավորում

Առկա է

Առկա չէ

Մեկնաբանություն

Թերի է

Ամբողջական է

Առավոտյան ընդունելություն

 

 

 

 

Առավոտյան մարմնամարզություն /ամսական/

 

 

 

 

Խաղ

 

 

 

 

Դիտում

 

 

 

 

Զբոսանք

 

 

 

 

Մշակութային այցեր/եռամսյակի կտրվածքով/

 

 

 

 

Էքսկուրսիա

/եռամսյակի կտրվածքով/

 

 

 

 

Անհատական, զույգերով, ենթախմբով  աշխատանք

 

 

 

 

Աշխատանք ծնողների հետ

 

 

 

 

 

Լրացուցիչ դիտարկումներ՝ 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Եզրակացություն՝----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

 

Պարապմունքի դիտարկման թերթիկ

 

Հաստատություն՝ ------------------------------------------------------------------------------------------------                                                                    

Տարիքային խումբ՝      ------------------------------------------------------------------------------------------

Ծրագրային բաղադրիչ՝ ­­­-------------------------------­­­­­­­­­­­­---------------------------------------------------------

Թեմա՝             ----------------------------------------------------------------------------------------------------

Սաների թիվ (ցուցակայնի և ներկա)՝ -----------------------------------------------------------------------

Մանկավարժական աշխատող՝   ------------------------------------------------------------------------------

Ամսաթիվ՝         ----------------------------------------------------------------------------------------------------- 

 

Գնահատման չափանիշներ

Այո 

Մասամբ 

Ոչ 

Մեկնաբանություն

Պարապմունքը պլանավորված է, ձևակերպված են պարապմունքի թեման, նպատակը, քայլերը և վերջնարդյունքները:

 

 

 

 

Քայլերը բխում են սահմանված նպատակից, փոխկապակցված են:

 

 

 

 

Մանկավարժական աշխատողը մոտիվացիա է ստեղծում սաների մեջ և խթանում նրանց հետաքրքրությունը:

 

 

 

 

Պարապմունքի ընթացքում պահպանվում են բոլոր փուլերի սահուն հերթագայումները:

 

 

 

 

Պարապմունքն անցկացվում է փոխգործուն մեթոդների կիրառմամբ, առկա են խմբային առաջադրանքներ:

 

 

 

 

Մանկավարժական աշխատողն ապահովում է յուրաքանչյուր սանի ներգրավվածությունը պարապմունքի ընթացքում:

 

 

 

 

Մանկավարժական աշխատողը կիրառում է ձևավորող գնահատման տարբեր ձևեր և գործիքներ:

 

 

 

 

Մանկավարժական աշխատողն ապահովում է հետադարձ կապ յուրաքանչյուր սանի հետ:

 

 

 

 

Մանկավարժական աշխատողը հարգանքով է վերաբերվում բոլոր սաներին:

 

 

 

 

Մանկավարժական աշխատողն  արձագանքում է բոլոր սաների կարիքներին:

 

 

 

 

Մանկավարժական աշխատողնը խոսում է պարզ ու գրագետ, ունի խոսքի չափավոր տեմպ և այլն):

 

 

 

 

Մանկավարժական աշխատողի կողմից ապահովվում է դրական հուզական միջավայր պարապմունքի ընթացքում: 

 

 

 

 

Պարապմունքի ընթացքում կիրառվում են խաղերի տարբեր տեսակներ /դիդակտիկ խաղ, խաղ-բեմականացում, երաժշտադիդակտիկ խաղ և այլն/:

 

 

 

 

Ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար առկա են  

·   դիդակտիկ պարագաներ,

·   սարքավորումներ,

·   կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների համար հարմարեցումներ:      

 

 

 

 

Պարապմունքի դիդակտիկ պարագաները սաների համար հասանելի վայրում են տեղադրված, բաշխիչ  նյութերը համապատասխանում են նրանց քանակին:

 

 

 

 

Պարապմունքի կշռադատման փուլում սաները նկարագրում են  իրենց ձեռքբերումները:

 

 

 

 

 

 

Լրացուցիչ դիտարկումներ՝ 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Եզրակացություն՝

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    18.04.2024 - 03.05.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4800

Տպել

Առաջարկներ`

Լուսինե Ասատրյան

28.04.2024

Մանկապարտեզների մեծ մասում կա մեկ համակարգիչ (պայմանավորված նաև տարածքով), որից օգտվում են տնօրենը, հաշվապահը, գործավարը և այլոք: Ինչպե՞ս է կազմակերպվելու փաստաթղթերի էլեկտրոնային վարումը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մանկավարժական աշխատողների գերակշիռ մեծամասնությունը միջինից բարձր տարիքի է և նրանք, մեղմ ասած, չեն տիրապետում տեխնոլոգիաներին:

Տեսնել ավելին