ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մի շարք բժշկական փորձաքննությունների (ռազմաբժշկական, դատաբժշկական, բժշկասոցիալական և այլն) ընթացքում իրականացվող գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համապատասխան տարբերակով արխիվային տեղեկատվության պահպանման անհրաժեշտությամբ: Քաղաքացիների բժշկական փորձաքննությունների ընթացքում փորձաքննություն իրականացնող մարմիններին բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվում են գործիքային ախտորոշիչ հետազոտությունների վերաբերյալ համապատասխան բժիշկ մասնագետների եզրակացությունները, մինչդեռ փորձաքննական աշխատանքների, ինչպես նաև տարբեր վարույթային գործերի շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում հետագայում ձեռք բերել վերոնշյալ հետազոտությունների ժապավենները, լուսապատճենները (լուսանկարները), էլեկտրոնային կրիչները:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
Սույն նախագծով առաջարկվում է սահմանել պահպանության ժամկետ` գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համապատասխան տարբերակով արխիվային տեղեկատվության պահպանման համար:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը թույլ կտա սահմանված ժամկետով պահպանել գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ժապավենները, լուսապատճենները (լուսանկարները), էլեկտրոնային կրիչները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն հայցողին:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր», ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ Նախագծի կապը բացակայում է:
6. Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
17.04.2024 - 02.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1524
Տպել