Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծ

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեխնածին հանքավայր հասկացությունը, կարգավորել հաշվեկշռային պաշարներ չպարունակող հանքավայրերի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կանոնները, սահմանել հետևանքներ այնպիսի դեպքերի համար, երբ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարվում են ծրագրում ամրագրված ցուցանիշներից շեղումներով, ՀՀ կառավարության և ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններում ամրագրել տեխնածին հանքավայրերի արդյունահանման իրավունքի տրամադրման կարգի, գետերի ափերին գտնվող հանքերևակումներում երկրաբանական ուսումնասիրության և ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) պաշարների հաշվարկման կարգի, այլ ոլորտներում իրականացվող շինարարությանը զուգահեռ արդյունահանվող օգտակար հանածոյի օգտագործման կարգի, օգտակար հանածոների արդյունահանման նախագծում ամրագրվող հիմնարար տեխնոլոգիական ցուցանիշների և դրանցից շեղման թույլատրելի չափերի, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտերի սահմանման իրավասությունը։ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ոչ մետաղական օգտակար հանածոների այն հանքավայրերը, որոնց պաշարները հաստատվել են 2021 թվականից առաջ, նախքան ընդերքօգտագորման իրավունք տրամադրելը պետք է ենթարկվեն պաշարների վերագնահատման։ Սահմանվում են հետևանքներ այն իրավաբանական անձանց և դրանց իրական շահառուների համար, որոնք նախկինում հանդիսացել են օրենսգրքով սահմանված դեպքերով դադարեցված ընդերքօգտագործման իրավունքի կրողներ, կամ իրական շահառումներ։

  • Քննարկվել է

    17.04.2024 - 03.05.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1474

Տպել

Առաջարկներ`

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

02.05.2024

8. 13-րդ հոդվածով մշակված լրացումը, մեր կարծիքով, օրենսգրքի մակարդակով փորձ է կատարվում միջամտել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի՝ կառավարման և բիզնես գործընթացներին, առանց որևէ հիմնավորման: Խնդրում ենք բացատրել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում կամ ո՞րն է մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը ընդերքօգտագործողի կողմից ինժեներատեխնիկական անձնակազմի հաստիքացուցակը և այդ հաստիքները զբաղեցնող աշխատակիցների մասնագիտական կրթության մասին տվյալները լիազոր մարմին ներկայացնելու անհրաժեշտությունը: Հարկ է նշել, որ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18․1 կետով սահմանված է, որ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողները լիազոր մարմնին պետք է տեղեկացնեն 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերով (նաև ինժեներատեխնիկական անձնակազմին) պահանջվող տեղեկություներում փոփոխություններ կատարելու մասին՝ 14 օրվա ընթացքում։ 30-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն լիազոր մարմինը ընդերքօգտագործողին կարող է տալ գրավոր զգուշացում՝ ոչ միայն արդյունահանող, այլև բոլոր տեսակի թույլտվություն ունեցողներին։ Ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները սահմանեվել են ՀՀ կառավարության 2013թ․ N367, N368 և N369 որոշումներով՝ համաձայն որոնց ընկերությունները կարող են ունենալ հաստիքային աշխատակիցներ կամ մասնագետների կամ մասնագիտական կազմակերպությունների հետ կնքված պայմանգրեր, իսկ այս օրենքի նախագծով պահանջվում է ներկայացնել միայն հաստիկացուցակ։ Ըստ 2023 թվականի մայիսին ՀՀ կառավարության կողմից ընդունված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության՝ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին և ներդրողներին մտահոգող առաջնային հարցերից է այն իրավական դաշտի կայունությունը, որտեղ նրանք պատրաստվում են ներդրումներ կատարել: ՀՀ-ում գործող իրավակարգավորումները պետք է ապահովեն ներդրումներ կատարելու կայուն հիմք՝ ընկերություններին տրամադրելով երաշխավորված տնօրինման, ինչպես նաև բացառիկ և ազատ հիմունքներով ընդերքօգտագործում իրականացնելու և արտադրություն ծավալելու հնարավորություն։ Ռազմավարությունը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ՝ վերը նշված խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացում, ինչպես նաև ներդրումների ներգրավում ապահովելու համար։ Սակայն այս օրենքի նախագիծը չի բխում նշյալ ռազմավարության վերոնշյալ նպատակներից և ներդրումների իրականացման համար կարևոր միջազգային լավագույն փորձից։

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

02.05.2024

7. 4-րդ հոդվածով առաջարկվող 32-րդ կետով լրացվող և 11-րդ հոդվածում կիրառվող «հեղինակային հսկողություն» սահմանման մասով հայտնում ենք, որ համաձայն «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետի՝ հեղինակային հսկողությունը` դա կառուցվող օբյեկտի ճարտարապետական հորինվածքի ու լուծումների` հաստատված նախագծին համապատասխանությունն ապահովելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծերի հեղինակների կամ նրանց լիազորած անձանց կողմից պայմանագրային հիմունքներով շինարարության նկատմամբ իրականացվող հսկողությունն է: Խնդրում ենք բացատրել, թե ո՞րն է այս կետի անհրաժեշտությունը, եթե օգտակար հանածոյի արդյունահանումը չունի կառուցվող օբյեկտի ճարտարապետական հորինվածք ու լուծումներ:

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

02.05.2024

6. 4-րդ հոդվածով առաջարկվող 30-րդ և 31-րդ կետերի լրացումները լրացուցիչ քննարկման և հիմնավորման կարիք ունեն, քանի որ հարցը վերաբերում է մայկշեյդերական մասնագիտական գործունեությանը, որի արդյունքում ձևավորված փաստաթղթերի կազմը և բովանդակությունը խիստ փոխկապակցված է հանքավայրի մշակման համակարգից (բաց կամ ստորգետնյա), հանքային մարմինների ձևաբանությունից և մի շարք այլ պարամետրերից, ինչպես նաև չափագրման գործիքների ֆունկցիոնալ հնարավորություններից։ Այս պարագայում լիազոր մարմինը սահմանափակելու է փաստաթղթի լրացման ձևաչափը, որն անհրաժեշտ է լինելու ընդերքօգտագործողին, ինպես նաև ընկերությունների նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։

Տեսնել ավելին