Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) կատարված փոփոխություններով: Օրենքի ընդունմամբ վերաիմաստավորվել է «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ» հասկացությունը, որը հնարավորություն կտա սահմանելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք՝ բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։  Վերանայվել են սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման հետ կապված իրավակարգավորումները, այդ թվում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտագրվելու պայմաններն ու ժամկետները,  ինչպես նաև  սովորողի կրթության արդյունավետ կազմակերպման, տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների ծավալային ցուցանիշները։  Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան բարելավելու  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։ Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման, գործընթացի թվայնացման մասին է։  Իրավական ակտի ընդունումը կնպաստի հանրակրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը:

  • Քննարկվել է

    17.04.2024 - 02.05.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1411

Տպել

Առաջարկներ`

Հասմիկ Գալստյան

02.05.2024

Հատկանշական նախաձեռնություն, որը լուծում է հանրակրթության ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ ներառականությունը: Այս օրենքի արդյունավետ կիրառմամբ մենք կարող ենք բարձրացնել կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող աշակերտի կրթության որակը՝ ապահովելով, որ նրանք հնարավորություն ունենան օգտագործելու իրենց առավելագույն ներուժը: Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ որոշ դեպքերում դասարանը կարող է ներառել կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող մեկ կամ մի քանի աշակերտներ: Սա ենթադրում է հիմնական ուսուցչի կողքին լրացուցիչ անձնակազմի առկայությունը, ինչը երբեմն կարող է խաթարել դասի բնականոն ընթացքը և հանգեցնել շեղումների կամ կենտրոնացման նվազման այլ աշակերտների շրջանում: Նույնիսկ եթե հիմնական ուսուցիչը կենտրոնանում է աշակերտների մեծամասնության վրա, մինչդեռ անձնակազմի մեկ այլ անդամ զբաղվում է հատուկ կարիքներ ունեցող աշակերտի ուսուցմամբ, մյուս աշակերտները հակում ունեն ավելի ուշադիր լինել այդ աշակերտի հետ կատարվողին, քան դասին՝ խախտելով դասի բնականոն ընթացքը: Յուրաքանչյուր աշակերտին համապատասխան ժամանակ և ռեսուրսներ տրամադրելու համար առաջարկում եմ կրճատել սովորողների առավելագույն թիվը այն դասարաններում, որտեղ ներկա են հատուկ կարիքներով սովորողներ: Այս ճշգրտումը ուսուցիչներին հնարավորություն կտա ավելի արդյունավետ անցկացնել դասերը և պահպանել բոլոր աշակերտներիի ուշադրությունն ու ներգրավվածությունը: Ներկայումս, ներառական կրթություն պահանջող 36 աշակերտ ունեցող դասարաններում էականորեն դժվար է յուրաքանչյուր աշակերտի կարիքները բավարարել այնքան արդյունավետ, որքան հնարավոր կլիներ ավելի փոքր դասարաններում:

Սիրուշ Ռամազյան

30.04.2024

Իհարկե ձևակերպուները շատ ոգևորիչ են,սակայն ցավն այն է,որ հիմնական բեռն ընկնում է պարապող ուսուցիչների ուսերին, և հատկապես 20 և ավելի աշակերտ ունեցող դասարաններում բավական դժվար է աշխատել,ուստի առաջարկում եմ ավելի հստակեցնել ուսուցչի օգնականի և հոգեբանի աշխատանքը:

Լաուրա Ավետիսյան

25.04.2024

Ինչ խոսք, շատ գովելի է կրթական առանձնահատուկ պայմանների առավոլ հասցեական սահմանումը, գործընթացի թվայնացումը, սակայն սույն գործընթացի առավել արդյունավետությունը կախված է մանկավարժից։ Առաջարկում եմ ուսուցչի օգնականի նկարագրի մեջ ևս փոփոխություններկատարել, նոր գործառույթներ ավելացնել, վերապատրաստումներ սահմանել՝ նրանց առավել ներգրավելու համար այս գործընթացին։

Տեսնել ավելին