Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն, 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն և 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 710-Ն, 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն և 2014 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) լրացումներ կատարելու մասին» 29.02.2024թ. ՀO-90-Ն oրենքով ՀՀ զինված ուժերում գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցների սահմանման կապակցությամբ ՊՆ համակարգի զինծառայողների լրավճարների չափերը սահմանող ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 710-Ն, հավելումները սահմանող  ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 712-Ն և արձակման դրամական օգնությունները սահմանող ՀՀ կառավարության 25.09.2014թ. N 1119-Ն որոշումներում այդ պաշտոնների համար լրավճարների, հավելումների հաշվարկման մեծությունների և արձակման դրամական օգնությունների չափերը նախատեսելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի .04.2024թ. N  –Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       Օրենքում 2024թ. փետրվարի 29-ի ՀO-90-Ն oրենքով կատարված լրացումների համաձայն վարձատրության գործակիցներ են սահմանվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 126.3-րդ և 126.4-րդ ու 140.3-րդ և 140.4-րդ հոդվածներով համապատասխանաբար նախատեսված գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների համար: Քանի որ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում նշված պաշտոնները սահմանվել են 2015թ. կատարված փոփոխությունների ժամանակ, այդ պաշտոնները ներառված չեն եղել օրենքում և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների լրավճարների չափերը սահմանող ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 710-Ն, հավելումները սահմանող  ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 712-Ն և արձակման դրամական օգնությունները սահմանող ՀՀ կառավարության 25.09.2014թ. N 1119-Ն որոշումներում: Օրենքում այդ պաշտոնների վարձատրության գործակիցների սահմանման հիման վրա անհրաժեշտություն է առաջացել նաև որոշման մեջ նախատեսել այդ պաշտոնների համար լրավճարների, հավելումների հաշվարկման մեծությունների և արձակման դրամական օգնությունների չափերը: 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

     Որոշման նախագծի համաձայն սահմանվում են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների համար լրավճարների, հավելումների հաշվարկման մեծությունների և արձակման դրամական օգնությունների չափերը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

      Որոշման նախագիծը պետական բյուջեում հանգեցնում լրացուցիչ 177.289,08 հազ. դրամ չափով ծախսերի ավելացման, որը կիրականացվի ՀՀ պաշտպանության նախարարությանն անձնակազմի ուղղությամբ հատկացված ընդհանուր միջոցների հաշվին: Ծախսերի հաշվարկի տեղեկանքը կցվում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

      Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:  

  • Քննարկվել է

    16.04.2024 - 02.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1519

Տպել