Հիշել նախագիծը

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2024/2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

   Հայաստանի Հանրապետության կառավարության  «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն՝ ըստ մասնագիտությունների ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

       1.Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերը պահանջից, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատմամբ և պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպմամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

  Յուրաքանչյուր ուսումնական տարի ՀՀ  կառավարության կողմից հաստատվում է տվյալ ուսումնական տարվա համար ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթկայությամբ գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:

  ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման նվազմամբ պայմանավորված` անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը միջին մասնագիտական կրթական ծրագրով 2020 թվականին նվազել էր 500-ով, 2022  թվականին ավելացել է 470-ով, իսկ 2023-2024 ուսումնական տարվա համար պակասել է 20-ով և դարձել 6064, որը պահպանվել է նաև 2024-2025 ուսումնական տարվա համար և հատկացնել է ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ 2023-2024 թվականին մշակված և ներդրված «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում»,  «Պաշտպանական կառույցների շահագործում» և «Կապ և ազդարարում բնակչության պաշտպանության ոլորտում» մասնագիտությունների փորձարարական կարգով 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն կազմակերպելու համար, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով՝ պահպանվել է նախորդ տարվա թիվը` 3312:

 Վերջին տարիներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի թիվը.

  1. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով

2019/2020 ուսումնական տարի

2020/2021 ուսումնական տարի

2021/2022 ուսումնական տարի

2022/2023 ուսումնական տարի

2023/2024 ուսումնական տարի

3400

3312

3312

3312

3312

  1. միջին մասնագիտական կրթական ծրագրով

2019/2020 ուսումնական տարի

2020/2021 ուսումնական տարի

2021/2022 ուսումնական տարի

2022/2023 ուսումնական տարի

2023/2024 ուսումնական տարի

6561

6114

5614

6084

6064

  Որոշման նախագծով նախատեսված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 55 ուսումնական հաստատության` 45 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 75 ուսումնական հաստատության` 116 մասնագիտությամբ: 2022-2023 ուսումնական տարվանից նախնական մասնագիտական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ տեղեր չեն հատկացվում գործարարություն, վարչարարություն և իրավունք ոլորտներին, մասնավորապես «Գործավարություն», «Առևտուր» «Ֆինանսներ» և «Գովազդ» մասնագիտություններին, ինչպես նաև, հաշվի առնելով հաստատությունների գործունեության վայրը և տնտեսության զարգացումները, իրականացվել է որոշակի մասնագիտությունների գծով ըստ ուսումնական հաստատությունների նախատեսվելիք անվճար ուսուցման տեղերի տեղաբաշխում:

  Որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև հանրապետությունում գործող ուսումնական հաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), հաստատություններին հատկացվելիք ըստ մասնագիտությունների տեղերի  մինիմալ քանակի ապահովումը:

  Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում ապրում են սոցիալապես ավելի անապահով խավ` ինչպես նախորդ տարիներին այնպես էլ այս ուսումնական տարվա համար անվճար ուսուցման տեղերը առաջնայինը կհատկացվեն են ՀՀ մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին և ներկայումս մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 90% ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում:

  ՀՀ օրենսդրությամբ սահմանաված արտոնություն ունեցող դիմորդները նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2024/2025 ուսումնական տարվա համար նախատեսվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով 320 պահուստային տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով 238 պահուստային տեղ, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների` գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:

  Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է նաև տրամադրել փորձարարական կարգով ներդրված, մասնավորապես` «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում», «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» և «Զարդակիրառական նշանակության կաշվե գեղարվեստական իրերի պատրաստում», «Կահույքի արտադրության տեխնոլոգիա», «Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում» մասնագիտություններին, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական ծրագրով նախատեսվում է շարունակել փորձարարական կարգով ներդրված` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»  և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ, «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` Էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ և «Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա» մասնագիտությանը՝ «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» որակավորմամբ, «Ավիացիոն սարքեր և համալիրներ», «Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր», «Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտային տեսակների)», «Գինեգործություն» և «Ագրոնոմիա» մասնագիտությունների պահուստային տեղերի հատկացումը:

  2024-2025 ուսումնական տարում նախատեսվում է ներդնել նաև ներքոնշյալ մասնագիտությունները.

  1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով.

1) «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության «Կարող՝ կաշվե իրերի» որակավորում,

2) «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության «Էլեկտրիկ՝ ավտոմեքենաների ծրագրային արատորոշման և սպասարկման» որակավորում,

3) Ապակու արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության Օպերատոր՝ ապակու կտրման և մշակման արտադրության» որակավորում

  1. Միջին մասնագիտական կրթական ծրագրով.

1) «Կենսաքիմիական արտադրություն» մասնագիտության «Տեխնոլոգ` կենսաքիմիական արտադրության» որակավորում,

2) Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) մասնագիտության Տեխնիկ-շահագործող՝ երկաթուղային տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման  որակավորում,

3) «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության «Տեխնիկ-կարգավար՝ օդային տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման» որակավորում,

4) «Երկրորդային հումքի վերամշակում» մասնագիտության «Տեխնոլոգ՝ երկրորդային հումքի վերամշակման տեխնոլոգիական գործընթացի» որակավորում,

5) «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտության «Դիզայներ՝ համակարգչային գրաֆիկայի» որակավորում;

 Վերոնշյալ մասնագիտությունները ներդրվելու են շուրջ 28 ուսումնական հաստատություններում: Ներկայուս որոշ ուսումնական հաստատություններ դիմել են նոր մասնագիտություններով համապատասխան լիցենզիա ստանալու համար, որոնց համար նախատեսվել են որոշակի տեղեր: Լիցենզաներ չստանալու դեպքում, մինչև ՀՀ կառավարության հաստատմանը սահմանված կարգով ներկայացնելը՝ կվերանայվեն վերջնական քանակը, որը Էական փոփոխության չի ենթարկվի և ընդհանուր տեղերի թիվը չի գերազանցի:

 Պահուստային տեղերի ավելացման դեպքում, որոշակի տեղեր հատկացվում է նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավել դիմորդներ և մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:

 Նախարարության կողմից 2023 թվականին ամբողջությամբ խմբագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1784-Ն որոշմամբ հաստատված կարգը, որը հաստատվել է ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի  N 1449-Ն որոշմամբ, ըստ որի պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավիչ բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատվում է կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկ (որոշման նախագծի 3-րդ հավելված) և այդ մասնագիտություներով ընդունվածներին տրամադրել բարձր կրթաթոշակ հետևյալ սկզբմունքով.

«22. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը տրվում է ուսումնառող՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների (այսուհետ՝ գերակա ոլորտ) մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին.

2) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց առաջադիմության դեպքում:

  1. 22-րդ կետի՝

1) 1-ին ենթակետով սահմանված պահանջներին բավարարող ուսանողին առաջին կուրսում տրամադրվում է 50000 (հիսուն հազար) դրամի չափով կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում նախորդ ուսումնական տարվա արդյունքներով՝

ա. միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50000 (հիսուն հազար) դրամի չափով,

բ. 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40000 (քառասուն հազար) դրամի չափով.

2) 2-րդ ենթակետով սահմանված պահանջներին բավարարող ուսանողին տրամադրվում է 25000 (քսանհինգ հազար) դրամի չափով կրթաթոշակ:»:

Հաշվի առնելով, որ առաջնահերթ մասնագիտություններով ընդունելություն կազմակերպվել է մեկ տարի, նախարարությունը նպատակահարմար է համարել 2024-2025 թվականի համար առաջնահերթ մասնագիտությունների էական փոփոխութոյւն չկատարել: Ցանկը ավելացել է միայն «Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն» մասնագիտությունը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն  չի ակնկալվում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովել պարտադիր միջնակարգ կրթությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն որոշման նախագծի մշակման գործընթացին ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուններին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց  հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդների և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:

 

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու  առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.3 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղությունը՝ կրթական ծրագրերի արդիականացում, նոր մասնագիտությունների ներդրում, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  N 1902-Լ որոշման հավելված 1-ի 11-րդ կետի 11 ենթակետի միջոցառումը՝ «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում»:

  

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն՝ ըստ մասնագիտությունների ու  առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

  Հայաստանի Հանրապետության կառավարության «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն՝ ըստ մասնագիտությունների ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

  

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն՝ ըստ մասնագիտությունների ու  առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատելու մասին»  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

  Հայաստանի Հանրապետության կառավարության «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն՝ ըստ մասնագիտությունների ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման    անհրաժեշտություն չկա:

 

 

 

  • Քննարկվել է

    16.04.2024 - 01.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1859

Տպել

Առաջարկներ`

Սիրուշ Ռամազյան

30.04.2024

Անվճար տեղերի առկայություը անհրաժեշտ է աստիճանաբար շատացնել,քանի որ բուհ չգնացող սովորողը գրեթե անիմաստ է անցկացնում իր ժամանակը դպրոցում,երբեմն խանգարում է իր ընկերներին:Եվ քանի որ ծնողները վճարունակ չեն ,երեխային Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ չեն տեղափոխում:

Տեսնել ավելին