Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

      

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Նախագծի ընդունումը պայմանավորված է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկա­նիշում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման անհրաժեշտությամբ, ինչի կարևորությունն ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022թթ. ծրագրով:

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցի համաձայն` նախորդ տարվա համեմատ Հայաստանը հետընթաց է գրանցել 9 կետով՝ 190 երկրների շարքում զբաղեցնելով 47-րդ տեղը: 

         Զգալի անկում է նկատվել վարկերի ստացման ոլորտում (Getting Credit), որում Հայաստանը զբաղեցնում է 42-րդ տեղը՝ նախորդ տարվա 20-րդ տեղի համեմատ: Վարկերի ստացման ոլորտի գնահատման հիմքում ընկած 20 չափանիշներից Հայաստանը բավարարում է 14-ին, իսկ սահմանագծից հեռավորության ցուցանիշը (հնարավոր 20 միավորի մեջ կազմող տոկոսը) կազմում է 70%:

Վարկանիշի որոշման հիմքում ընկած չափանիշների ուսումնասիրության արդյունքում վերհանվել է գրավառուի իրավունքներին առնչվող մի շարք հարաբերությունների վերանայման անհրաժեշտություն, մասնավորապես.

  • առանձին ակտիվների խմբի նկատմամբ ապահովություն տրամադրելու հնարավորությունը,
  • ապահովված իրավունքի առարկայի նկարագրությունը,
  • գույքի օգտագործման արդյունքում ստացված ակտիվների վրա ապահովված իրավունքի տարածումը:

 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

         Գործարար միջավայրի բարելավման բնագավառում իրականացվող քաղաքականության համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 24 արձանագրային որոշմամբ հաստատված՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը:

 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագիծը մշակվել է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «վարկերի ստացում» ցուցիչի մասով Հայաստանի դիրքի բարելավման նպատակով: Նախագծով ամրագրված դրույթներով.

  • սահմանվում են գրավի հնարավոր առարկա հանդիսացող գույքի տեսակները.
  • վերանում է ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրության պահանջը՝ բավարար համարելով այդ առարկայի նույնացման համար ընդհանուր նկարագրությունը.
  • գրավի իրավունքը տարածվում է նաև գույքի օգտագործման արդյունքում ստացված ակտիվների վրա՝ անկախ պայմանագրում նախատեսված լինելու հանգամանքից:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

 Ակնալվող արդյունքը

Նախագծով սահմանվող փոփոխությունների արդյունքում Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «վարկերի ստացում» ցուցիչի մասով Հայաստանը կստանա 3 լրացուցիչ միավոր՝ սահմանագծից հեռավորության ցուցանիշը կրճատելով  15%-ով:

Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների արդյունավետությունը և շարունակականությունը, իսկ այս ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը կհանգեցնի Doing Business վարկանիշում Հայաստանի Հանրապետության դիրքերի կայուն բարելավմանը:

  • Քննարկվել է

    05.02.2018 - 01.03.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7745

Տպել

Առաջարկներ`

Gagik Grigoryan

06.02.2018

226-րդ հոդվածի 1-ին մասում ավելացվող նախադասության մեջ գրավը կարող է տարածվել արտահայտությունը ինչ է նշանակում: Եթե նկատի ունեք, որ նշված նախադասության մեջ թվարկված գույքը ևս կարող են գրավի առարկա հանդիսանալ, ապա դա նորություն չէ և շարժական գույքի գրավի ինստիտուտը նույնպես մեր երկրում կարգավորված է՝ չնայած բավարարման նախապատվության որոշակի առանձնահատկությանը: Իսկ եթե այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ անշարժ գույքի նակատմամբ գրավի իրավունքը տարածվում է նաև անշարժ գույքում շարժական գույքի կամ նրան ամրացված շարժական գույքի նկատմամբ ևս, ապա նախ դա անթույլատերելի է: Երկրորդ՝ գոնե գրեք հստակ և հասկանալի, ինչպես նաև նշեք, որ եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Artur Vardanyan

06.02.2018

Այս առաջարկին կտրականապես դեմ եմ, քանի որ յուրաքանչյուր քայլ, որը հեշտացնում է Հայաստանին ավելի խորը թաղել վարկերի մեջ համարում եմ խնդրի սխալ լուծում: Պարզապես անհրաժեշտ է մարել բոլոր վարկերը ու այլևս երբեք վարկ չվերցնել: Իսկ պետությանը ինչ-ինչ պատճառներով գումար անհրաժեշտ լինելու դեպքում, պետք է ուղղակի զարգացնել սեփական (անկախ) երկրի տնտեսությունը:

Տեսնել ավելին