Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 898-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծը նախապատրաստվել է ի կատարումն 2024 թվականի հունվարի 16-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ 34-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքի 17-րդ հոդվածը նախատեսում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերում «փամփուշտների» բառից հետո լրացնել «վերալիցքավորում և» բառերով, իսկ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հեդվածի համաձայն՝ «Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձինք և սպորտային հրաձգության կազմակերպությունները Կառավարության սահմանած կարգով կարող են կատարել քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների վերալիցքավորում և լիցքավորում:»։

Օրենքի և դրանից բխող իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 896-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու միջոցով սահմանել փամփուշտների վերալիցքավորման կարգը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում է ռազմավարության փաստաթղթերից :

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 896-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու միջոցով սահմանել փամփուշտների վերալիցքավորման կարգը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 896-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու միջոցով կսահմանվի փամփուշտների վերալիցքավորման կարգը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    12.04.2024 - 27.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1623

Տպել