Հիշել նախագիծը

Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգի սահմանելու մասին

ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ՍԿՍԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՍԵՐՆԴԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ2» կետով՝

 

 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ ՝

 

 

  1. Սահմանել կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

 

 

 

«----»----------2024թ.

ք. Երևան

 

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի ___________ «_____» -ի

N ______ - Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ՍԿՍԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՍԵՐՆԴԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

 

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողներն են ֆիզիկական և իրավաբանական անձինք:
  3. Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման ենթակա քանակությունը համարվում է օգտագործողի սեփականությունը և կարող է օգտագործվել՝

1) գյուղատնտեսական նպատակներով (սելեկցիա, հողառաջացում).

2) արդյունագործական նպատակներով (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում).

3) սոցիալական, բնապահպանական նպատակներով,

4) գիտահետազոտական և կրթական նպատակներով,

5) առողջապահական, վերարտադրության կազմակերպման նպատակներով:

4.Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ՝ Լիազորված մարմին) թույլտվությամբ:

  1. Թույլտվությունը տրամադրվում է սույն կարգի Ձև N 1-ին համապատասխան:
  2. Թույլտվություն ստանալու նպատակով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք (այսուհետ՝ Հայտատու) Լիազորված մարմին են ներկայացնում`

1) Թույլտվության տրամադրման մասին հայտ` համաձայն Ձև N 2-ի։

  1. Հայտում նշվում է.

1) իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը,

2) օգտագործման նպատակը,

3)  օգտագործման ժամանակահատվածը,

4)  չափաքանակը (հատ,կգ),

5) օգտագործման վայրը (մարզը, համայնքը),

6) օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտների տեսակները,

  1. Հայտին կից ներկայացվում է հետևյալ փաստաթղթերը.

1) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի, կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները,

2) Լիազորված մարմնի կողմից տրամադրված կիսաազատ պայմաններում պահելու թույլտվությունը,

3) անասնաբույժի կողմից տրամադրված օգտագործման ենթակա կենդանատեսակների առողջության վերաբերյալ տեղեկությունը,

4) տվյալ կենդանատեսակի վերաբերյալ ամփոփ տեղեկություններ՝ համաձայն շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հունիսի 1-ի N 187-Ն որոշման Հավելվածի ձև 1-ի:

  1. Հայտը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են Լիազորված մարմնին առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստով:

 

  1. ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
  2. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Թույլտվություն կամ մերժում է հայտը:
  3. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է Հայտատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:
  4. Լիազորված մարմինը հայտն ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում Թույլտվության համար անհրաժեշտ լիակազմ և ամբողջական փաստաթղթերի պատճենները ներկայացնում է շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրամանի 2-րդ կետով ստեղծված մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) քննարկմանը:
  5. Հանձնաժողովը, հայտը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից ոչ ուշ քան 20 աշխատանքային օրվա ընթացքում Լիազորված մարմնին է ներկայացնում դիրքորոշում տվյալ հայտատուին թույլտվություն տալու վերաբերյալ:
  6. Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ Լիազորված մարմինը հանձնաժողովին է տրամադրում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնից (այսուհետ՝ տեսչական մարմին) ստացած՝ տվյալ հայտատուի իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունը:
  7. Լիազորված մարմինը, Հանձնաժողովի դիրքորոշումն ստանալուց հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուին գրավոր տեղեկացնում է Հանձնաժողովի կողմից տրված դիրքորոշման արդյունքների և սահմանված չափաքանակների մասին:
  8. Հայտատուն, լիազորված մարմնի կողմից Թույլտվության տրամադրելու մասին տեղեկանալուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարում է պետական տուրք, ինչից հետո Լիազորված մարմնից ստանում Թույլտվությունը:

 

  1. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

  1. Թույլտվության մասին հայտը մերժվում է, եթե

1) հայտը և ներկայացված փաստաթղթերը թերի են (չեն լրացվել սույն կարգին համապատասխան լիազորված մարմնի կողմից պատշաճ ծանուցելուց հետո) կամ բացակայում են Հավելվածի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերից որևիցե մեկը կամ դրանցում բերված տեղեկատվությունները չեն համապատասխանում իրականությանը:

2) Հանձնաժողովը տվել է բացասական դիրքորոշում,

  1. Թույլտվության տրամադրումը մերժելու մասին վարչական ակտում պետք է հստակ նշվեն մերժման պատճառները:

 

  1. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Թույլտվության տրամադրումը մերժելու մասին վարչական ակտը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:

 

  • Քննարկվել է

    12.04.2024 - 06.05.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1591

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Andranik Gyonjyan

19.04.2024

Համաձայն <<Կիսաազատ պայմաններում պահվող՝ հայաստանի հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգի>> սահմանման համար քննարկման ներկայացված գրությունում, որպես հիմնավորում նշվում է, որ. «Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքի և Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշման պահանջներից: Հիմք ընդունելով վերոնշյալ հիմնավորումը և ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ2» կետով, ձևավորվել է Շրջակա միջավայրի նախարարի՝ <<ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ՍԿՍԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՍԵՐՆԴԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> հրամանի տեքստը: Համաձայն հրամանի ընդհանուր դրույթների 3-րդ կետի 2) մասի նշվում է, որ կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման ենթակա քանակությունը համարվում է օգտագործողի սեփականությունը և կարող է օգտագործվել նաև արդյունագործական նպատակներով (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում): Ստացվում է, որ Շրջակա միջավայրի պահպանության, էկոհամակարգերի հավասարակշռության վերականգնման, կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության տեսանկյունից ոլորտի ռազմավարական առաջնահերթ ուղղություններից մեկը համարվող կարմիրգրքյան կենդանիների օգտագործումը կարող է հանգեցնել վերջիններիս որսի թույլատվության, ինչը նույնիսկ երկրորդ կենսունակ սերնդի դեպքքում համարում ենք անթույլատրելի: Այս ամենը ոչ միայն չի բխում բնապահպանության շահերից այլ ընդհակառակը՝ ամբողջովին հակասում է այդ տրամաբանությանը: Բացի վերոգրյալը հարկ ենք համարում նշել, որ ՀՀ-ում որսորդությունը համարվում է սիրողական, կամ սպորտային, իսկ արդյունագործական որսորդություն տերմինը առկա չէ ՀՀ իրավական որևէ փաստաթղթում: Արդյունագործական որսը և որսուրդությունը (սիրողական որս) արմատապես տարբեր հասկացողություններ են: Ելնելով վերոգրյալից հարկ ենք համարում առաջարկել փոփոխություն կատարել համապատասխան օրենքի ձևակերպման մեջ՝ ձևափոխելով արդյունագործական նպատակով որսորդություն հասկացությունը:

Տեսնել ավելին