Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №296Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №296Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №296-Ն որոշման 1-ի կետով հաստատված ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգի (այսուհետ՝ կարգ) №1 հավելվածի՝ սակագների սահմանման կամ վերանայման վերաբերյալ հայտատուի մտադրության մասին հայտարարությունը պետք է տպագրվի ՀՀ երկու հազարից ավելի տպաքանակ ունեցող երկու թերթերում և հայտարարությունը ուժի մեջ է դրա տպագրման օրվանից 30 օրվա ընթացքում։ Ներկայիս իրողություններում, երբ թերթերի  հիմնական մասը անցում է կատարել թվային միջավայր, նվազել է թերթերի տպաքանակը, նշված դրույթը տեխնիկական բնույթի անհարմարություններ է ստեղծում ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման հայտ ներկայացնողների համար, հատկապես ամռան ամիսներին, երբ թերթերի խմբագրությունները գնում են արձակուրդ։ Բացի այդ, 2021 թվականից խոցելի (սոցիալապես անապահով) համարվող բաժանորդներն առանձնացվել են որպես առանձին սպառողական խումբ և սակագների սահմանման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել վերջիններիս ջրամատակարարման ծավալների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կարգով նախատեսված ձևերով։

Հաշվի առնելով նշվածը և նպատակ ունենալով ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգի դրույթները համապատասխանեցնել հանրային ծառայությունների կարգավորվող այլ ոլորտներում գործող միասնական կարգավորումներին՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №296-Ն որոշմամբ հաստատված ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգում։

 

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով սպառողների սակագների սահմանման ժամանակ հասարակության լայն շրջանակներին իրազեկելու անհրաժեշտությունը և թերթերի տպագրման ոլորտում ներկայիս իրողությունները՝ նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №296-Ն որոշման 1-ի կետով հաստատված ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգի №1 հավելվածով նախատեսված՝ սակագների սահմանման կամ վերանայման մտադրության վերաբերյալ հայտարարությունը հրապարակել կամ ՀՀ-ում տպագրվող երկու օրաթերթերում կամ դրանց ինտերնետային կայքերում, իսկ նշված հայտարարության ուժի մեջ լինելու ժամանակահատվածը 30 օրվա փոխարեն նախատեսել 20 աշխատանքային օր։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է իրականացնել խմբագրական բնույթի փոփոխություններ՝ կարգում և կարգով հաստատված ձևերում տեղ գտած առանձին դրույթները համապատասխանեցնելով հանրային ծառայությունների կարգավորվող այլ ոլորտներում գործող միասնական կարգավորումներին։

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ջրային ոլորտում սակագների սահմանման կամ վերանայման հայտի ներկայացման գործընթացում կվերանան տեխնիկական խոչընդոտներով կամ անհարմարություններով պայմանավորված ռիսկերը և ժամկետների հետաձգումները։

 

 

 

  • Քննարկվել է

    10.04.2024 - 26.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1587

Տպել