Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ  

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր 512.1-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

Հոդված 512.1 Ձերբակալված կամ կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի կողմից հեռահաղորդակցության կապի միջոցներ ձեռք բերելը, պահելը, օգտագործելը

 

  1.  Ձերբակալված կամ կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի կողմից (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալի) ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոցներ (բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, ինտերնետ հասանելիություն ապահովող սարք, ռացիա և այլն) ձեռք բերելը, պահելը, օգտագործելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

 

 

Հոդված 2.  Օրենսգիրքը լրացնել նոր 512.2-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

  

 «Հոդված 512.2 Ձերբակալված կամ կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին հեռահաղորդակցության կապի միջոցներ ապօրինի փոխանցելը

 

  1. Ձերբակալված կամ կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալի) հեռահաղորդակցության կապի միջոցներ (բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, ինտերնետ հասանելիություն ապահովող սարք, ռացիա և այլն) ապօրինի փոխանցելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որը կատարվել է ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կողմից կամ պաշտոնական դիրքի օգտագործմամբ կամ այն անձանց կողմից, ովքեր ի պաշտոնե կամ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված հնարավորություն ունեն շփվել անազատության մեջ գտնվող անձանց հետ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

 

 

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 20 օրյա ժամկետում ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձինք իրենց մոտ ունեցած հեռահաղորդակցության կապի միջոցները (բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, ինտերնետ հասանելիություն ապահովող սարք, ռացիա և այլն) ինքնակամ հանձնելու դեպքում ազատվում են կարգապահական կամ քրեական պատասխանատվությունից։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասում «արգելված առարկայի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հեռահաղորդակցության կապի միջոցների (բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, ինտերնետ հասանելիություն ապահովող սարք, ռացիա և այլն),» բառերը։                

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասում «արգելված առարկայի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հեռահաղորդակցության կապի միջոցների (բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, ինտերնետ հասանելիություն ապահովող սարք, ռացիա և այլն),» բառերը։                

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    09.04.2024 - 24.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2728

Տպել

Առաջարկներ`

Grigor Minasyan

10.04.2024

արարքի հանրային վտանգավորությունն այնքան բարձր չէ, որ դասվի հանցանքների շարքին: Դրա փոխարեն կարելի է շլացուցիչներ տեղադրել: Բացի այդ, պատասխանատվություն է նախատեսվում նաև օգտագործելու համար, ինչը հնարավոր չի լինելու պարզել: Վերծանումների զննություն պետք է լինելու կատարել, ինչը ևս չի երաշխավորելու արարքի բացահայտումը: Նմանատիպ արարքներն առավելագույնը պետք է դիտարկել զանցանքի տեսանկյունից, ինչն էլ կատարված է: Առավելագույնը կարելի է թողնել պաշտոնատար անձանց կողմից արգելված առարկաներ փոխանցելը, սակայն դա էլ կարելի է տեղավորել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցակազմի ներքո, հետևաբար առանձին հոդված ներառելն անիմաստ է

Հրանտ Գաբրիելյան

10.04.2024

Բջջային հեռախոսը չի հանդիսանում այնպիսի արգելված սարք, որի փոխանցումը քրեակատարողական հիմնարկում պահվող անձին կամ այդ անձի կողմից ձերք բերումը կարող է հանդիսանալ քրեական արարք։ Անհիմն և ավելորդ է պատիժ սահմանել նման արարքի համար։ Որպես երևույթ, բջջային հեռախոսը, կամ ինտերնետ հասանելիության սարքերից օգտվելը քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից չեն պարունակում հանրության համար այնպիսի վտանգավորության աստիճան, որի համար պետք է սահմանվի քրեական պատասխանատվություն։

Տեսնել ավելին