Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին
-
1 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀՀ վարչապետի մոտ 30.01.2024թ. կայացած խորհրդակցության թիվ Վ/13-2024 արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 2)-րդ կետի 2.3 ենթակետով հանձնարարվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին տրվող դրամաշնորհի վերաբերյալ մշակել նոր մեխանիզմներ՝ համալիրի սեփական եկամուտները պետության կողմից տրամադրվող դրամաշնորհի հետ փոխկապակցելու ուղղությամբ և ներկայացնել առաջարկություն։ Վարչապետի կողմից Արձանագրության 2)-րդ կետի 2.4 ենթակետով հանձնարարվել է Պետական բյուջեից ֆինանսավորման միջոցով լուծում տալ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի օդափոխության և հակահրդեհային համակարգերի ձեռքբերման հարցին, ընդ որում՝ վերոնշյալ ներդրումները դիտարկելով որպես սույն արձանագրության 2.3 կետի տրամաբանության ներքո կատարված։ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին տրվող դրամաշնորհի վերաբերյալ նոր մեխանիզմներ մշակելու նպատակով Մարզահամերգային համալիրի կողմից ներկայացվել է ընկերության զարգացման ծրագիր։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր կառույցն իր բնույթով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բացառիկ մշակութային կառույցներից, և տարածաշրջանում մրցունակ դիրքերը պահելու և բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է այն ոչ միայն համապատասխանեցնել ժամանակակից տեխնոլոգիաներով միջազգային չափանիշներին, այլև հետագա անխափան շահագործման համար առաջացել է որոշ համակարգերի և շենքի առանձին հատվածների կապիտալ նորոգման հրատապության պահանջ։ Ներկայումս Համալիրի՝ որպես մի կողմից մարզամշակութային արժեք ներկայացնող կառույցի, մյուս կողմից եկամուտներ ապահովող ընկերության համար գերխնդիր է շենքային պայմանների բարելավումը: Մասնավորապես, խնդիրներից է այն փաստը, որ 1983թ.-ին շահագործման հանձնվելուց հետո Մարզահամերգային համալիրում ավելի քան 40 տարի գրեթե լայնածավալ կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։ Անմխիթար վիճակում է գտնվում ամբողջ շենքի օդափոխության համակարգը, որի ընթացիկ նորոգումներն ու բարելավումները խնդիրն այլևս չեն կարգավորում և կարող են հասցնել ծախսերի անարդյունավետության: Բացակայում է Համալիրի հակահրդեհային համակարգը, որը շատ միջոցառումների կազմակերպման ժամանակ մեկ օրվա ընթացքում Համալիր հյուրընկալվող ավելի քան 20000 մարդու անվտանգության ապահովման և նորմերի պահպանման տեսանկյունից առաջնային լուծում պահանջող հարց է, իսկ էլեկտրական համակարգի արդիականացման պահանջը բխում է ներդրումային նախագծի՝ օդափոխության և հակահրդեհային համակարգեր ենթաբաժիններով նախատեսված վերազինման և վերակառուցման պահանջներից, քանի որ Համալիրում ներկայումս գործող էլեկտրասնուցման համակարգը նախատեսվող նշված փոփոխություններից հետո չի կարող բավարարել նոր օդափոխության համակարգի և ստեղծվող հակահրդեհային համակարգերի էլեկտրասնուցման պահանջները: Հարկ է նշել, որ այս ուղղությամբ պետական ֆինանսավորման միջոցով արդեն իսկ 2023թ.-ին տրամադրվել է 57,480.0 հազ.դրամ, որով սկսվել է ներդրումային նախագծի մեկնարկը։ Գումարն ուղղվել է հակահրդեհային և օդափոխության համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը: Այսպիսով, Մարզահամերգային համալիրի որոշ համակարգերի և շենքի առանձին հատվածների կապիտալ նորոգման նպատակով ըստ Մարզահամերգային համալիրի ծրագրի անհրաժեշտ է շուրջ 3,275,885.6 հազ. դրամ գումար, որը ըստ նոր առաջարկվող մոդելի (մեխանիզմների) Պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 3 տարվա ընթացքում (2024-2026թթ.)։ Նոր մոդելով առաջարկվում է նաև Մարզահամերգային համալիրի պահպանության նպատակով տրամադրվող դրամաշնորհը, որը 2024թ.-ին կազմում է 182,104.0 հազ.դրամ, 6 տարվա ընթացքում նվազեցնել՝ վերջնական արդյունքում դրամաշնորհից հրաժարվելով։ Միաժամանակ նախատեսվում է ձեռնարկվող միջոցառումների արդյունքում տարեցտարի (7 տարվա կտրվածքով) ավելացնել ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող մուտքերը, որը 2024թ. նախատեսվում է 498,200.0 հազ.դրամ, իսկ արդեն 2030թ.-ին՝ 1,322,500.0 հազ.դրամ. առաջին չորս տարում (2024-2027թթ.) յուրաքանչյուր տարի ունենալով 5 տոկոս աճ, 2028թ.-ին՝ շուրջ 73 տոկոս աճ, որից հետո տարեկան 15 տոկոս աճ։ Մուտքերի աճը պայմանավորված է լինելու նաև Մարզահամերգային համալիրի տարածքն ու կարողություններն ամբողջությամբ օգտագործելու և նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու հետ։ Մասնավորապես, համալիրի հարակից տարածքի՝ կասկադային աստիճանների և դրա ենթակառուցվածքների վերանորոգման միջոցով մշակութային և ժամանցային գոտու ստեղծում և այլն։ Եկամուտների ավելացմանը զուգահեռ կանխատեսվում է նաև զուտ շահույթի աճ՝ 2024թ.-ին 69,200.0 հազ.դրամ, իսկ 2030թ.-ին այն հասցնելով՝ 185,150.0 հազ.դրամի. առաջին չորս տարում (2024-2027թթ.) յուրաքանչյուր տարի ունենալով 6.9 տոկոս աճ, 2028թ.-ից սկսած՝ 14 տոկոս աճ։ Ի կատարումն ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի, ինչպես նաև խնդիրների լուծման հրատապությունից ելնելով, 2024թ.-ի ընթացքում առաջարկում ենք իրականացնել Մարզահամերգային համալիրի օդափոխության համակարգի վերազինման և հակահրդեհային համակարգի ստեղծման աշխատանքները։ Այդ նպատակով անհրաժեշտ է 1,475,886.0 հազ.դրամ գումար, որից՝ 800,000.0 հազ.դրամը՝ օդափոխության, 555,885.6 հազ.դրամը՝ հակահրդեհային համակարգի, իսկ 120,000.0 հազ.դրամը՝ նշված համակարգերի վերազինման նպատակով էլեկտրական համակարգի արդիականացման համար է։ Սույն նախագծով առաջարկում ենք 1,475,885.6 հազ.դրամ գումարը Մարզահամերգային համալիրին տրամադրել դրամաշնորհի պայմանագրով 2024 թվականի Պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։ |
-
Քննարկվել է
09.04.2024 - 24.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 1425
Տպել