Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 889-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇԵՆՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 5-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿԵՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերի ընդունման արդյունքում կսահմանվի հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը։ Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 889-Ն որոշումը կհամապատասխանեցվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթներին։

  • Քննարկվել է

    08.04.2024 - 23.04.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1591

Տպել

Առաջարկներ`

Մեսրոպ Պապիկյան

11.04.2024

Զենքի շրջանառության մասին օրենքի հոդված 33-ի մաս 5-ում ասվում է որ, «բաց հրաձգարանի կրակագծից՝ կրակ բացելու ուղղությամբ մինչև բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ պետք է լինի առնվազն 3000 մետր:», այսինքն կրակի ուղղություն հասկաղությունն է ներդրվում, բայց միևնույն ժամանակ այս օրենքից բխած կարգում խոսք չկա կրակի ուղղության մասին և ասվում է հետևյալը՝ «Արգելվում է ակոսափող հրազենով կրակելու համար բաց հրաձգարանների կրակագծերը կառուցել բնակավայրերից, պետական, հասարակական և արտադրական շինություններից մինչև 3000 մետր», որը հակասում է օրենքին։ Այսինքն օրենքը արգելում է կրակագիծը կառուցել ԿՐԱԿԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 3000 մետրից մոտիկ գտնվող օբյեկտնմերից, իսկ կարգում կրակի ուղղությունը չի շեշտվում, որի պատճառով ստացվում է որ արգելվում է կրակագծը կառուցել 3000 մետրից մոտիկ գտնվող օբյեկտնմերից ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ։

Տեսնել ավելին