ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 174-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2024 թվականի N- Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 174-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 174-Լ որոշման N 2 հավելվածի 3-րդ գլխի 1-ին կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել նոր խմբագրությամբ.
«18 տարեկան և բարձր տարիքի բնակչության կառավարելի վարակիչ հիվանդություններով, այդ թվում՝ ջրծաղիկի և կորոնավիրուսային հիվանդության հիվանդացության նվազեցում, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելում և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովում: Կորոնավիրուսային հիվանդության դեմ ռիսկի խմբերի անձանց շրջանում պատվաստումներում ընդգրկվածություն. 2024 թվականին՝ 5 %, 2025 թվականին՝ 8%: Ջրծաղիկի դեմ թիրախային խմբերի անձանց շրջանում պատվաստումներում ընդգրկվածություն. 2024 թվականին՝ 10%, 2025 թվականին՝ 50%»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
05.04.2024 - 20.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1612
Տպել