Հիշել նախագիծը

ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

  1. Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կարևոր թռչնաբանական տարածքները (այսուհետ՝ ԿԹՏ) «Important Bird Areas» կամ «IBA» միջազգային ծրագրի հայալեզու անվանումն է, որն ամբողջ աշխարհում տարիներ շարունակ իրականացվում է թռչունների պահպանման միջազգային միության (BirdLife International) և նրա գործընկերների կողմից:

Կարևոր թռչնաբանական տարածքները թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանց մեջ ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար: Դրանք առաջին հերթին ներառում են՝

  • ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակների ապրելավայրերը,
  • համեմատաբար մեծ քանակությամբ հազվագյուտ և խոցելի տեսակների (ենթատեսակներ, պոպուլյացիաներ) կուտակման վայրերը, այդ թվում՝ միջազգային և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների,
  • զգալի մեծ թվով էնդեմիկ տեսակների ապրելավայրերը, ինչպես նաև այնպիսի տեսակների, որոնց տարածումը սահմանափակվում է մեկ բիոմով,
  • բնադրող, փետրափոխվող, չվող, ձմեռող և այլ թռչնատեսակների խիտ կուտակման վայրերը:

Միջազգայնորեն ընդունված չափորոշիչները ներառում են բավականին կոմպակտ տարածքներ, որտեղ տեղի են ունենում չվող թռչունների կուտակումներ օրինակ՝ լճափնյա կամ ծովափնյա հատվածները, լեռնաշղթաների երկայնքով ընկած հատվածները, լեռնանցքները, ինտրազոնալ բիոտոպերը, որոնք գրավում են չվող թռչուններին (անտառային կղզիներ բաց լանդշաֆտներում, լճի ավազաններ և այլն): Չնայած տարանցիկ թռիչքի դեպքում թռչունների համար կարևոր է միայն օդային տարածքը, այնումանայնիվ՝ դրա տակ գտնվող տարածքի պաշտպանությունը նույնպես կարևոր է թռչուններին այնպիսի սպառնալիքներից պաշտպանելու համար, ինչպիսիք են, օրինակ՝ որսը կամ վտանգավոր խոչընդոտների կառուցումը (բարձրավոլտ էլեկտրացանցեր, ռադիո կայաններ, հողմակայաններ և այլն): Կարևոր թռչնաբանական տարածքները միշտ չէ, որ ներառում են միայն չխաթարված կամ քիչ խաթարված բնածին տարածքներ, հաճախ որպես ԿԹՏ-ներ՝ հանդես են գալիս նաև մարդածին լանդշաֆտները, օրինակ՝ ձկնաբուծական լճակները, ջրամբարները, արհեստական անտառտնկարկները, անտառազուրկ տարածքները և այլն: Ավելին, տեսակների բազմազանությունը և թռչունների քանակը այդպիսի մարդածին տարածքների վրա կարող են նույնքան նշանակալի լինել, որքան ամենահարուստ բնական միջավայրերում:

Հարկ է նշել, որ ծրագրի հիմնական նպատակն է ամբողջ աշխարհում ԿԹՏ-ների որոշումը և առանձնացումը, սակայն միևնույն ժամանակ՝ դրանց իրական միջազգային կամ տարածաշրջանային նշանակությունը որոշվում է կիրառելով կազմակերպության կողմից մշակված՝ ԿԹՏ-ների որոշման համընդունելի և միասնական չափորոշիչները, որոնք ազգային մակարդակում կիրառելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել տեղայնացնելու և ներառելու ազգային օրենսդրության մեջ: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ մշակվել է կարևոր թռչնաբանական տարածքների որոշման չափորոշիչների սահմանման՝ շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը:

Հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի պահանջից:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

ԿԹՏ-ների որոշումը և առանձնացումը հանդիսանում է BirdLife International միջազգային կազմակերպության նպատակային խնդիր, որին անդամակցում է նաև մեր երկիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնապահպանական ազգային քաղաքականությունը ձևավորվում է հիմք ընդունելով նաև այն միջազգային պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնում է համապատասխան միջազգային պայմանագրերին մասնակցելու շնորհիվ, ինչպես նաև հաշվի առնելով թռչունների պահպանության միջազգային միության (BirdLife International) կողմից մշակված՝ ԿԹՏ-ների որոշման միջազգայնորեն ճանաչված չափորոշիչները տեղայնացնելու և ազգային օրենսդրական կարգավորումներում արտացոլելու հանգամանքը՝ մշակվել է սույն հրամանի նախագիծը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Հրամանի ընդունմամբ՝ ԿԹՏ-ների որոշման չափորոշիչները որպես գործիքակազմ՝ կտեղայնացվեն և կստանան իրավական կարգավիճակ, որի շնորհիվ  հնարավորություն կընձեռնվի Հանրապետության տարածքում, կիրառելով վերոնշյալ գործիքակազմը առանձնացնել և ընտրել գիտականորեն և իրավական առումով հիմնավորված ԿԹՏ-ներ:

 

  1. 5.Տեղեկատվությունլրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և  պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Կարևոր թռչնաբանական տարածքների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    04.04.2024 - 26.04.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1795

Տպել

Առաջարկներ`

Լյուբա Բալյան

19.04.2024

1. Առաջարկում ենք Նախագծի հավելվածի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնում նշել՝ ԿԹՏ-ների առանձնացման և ընտրության առանձնահատկությունների մշակման համար հիմք են հանդիսացել BirdLife International-ի կողմից սահմանված չափորոշիչները։ 2. Առաջարկում ենք Նախագծի հավելվածի 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնում ավելացնել նաև նոր կետ հետևյալ բովանդակությամբ «Կարևոր թռչնաբանական տարածքները թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանց մեջ ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ են, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար:», որը ներառված է «Կենդանական աշխարհի մասին» օրենքի Հոդված 1-ում՝ Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններում: Նպատակահարմար է նաև ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնում ավելացնել Նախագծի հիմնավորման մեջ նշված «Դրանք առաջին հերթին ներառում են՝ • ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակների ապրելավայրերը, • համեմատաբար մեծ քանակությամբ հազվագյուտ և խոցելի տեսակների (ենթատեսակներ, պոպուլյացիաներ) կուտակման վայրերը, այդ թվում՝ միջազգային Կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների, • զգալի մեծ թվով էնդեմիկ տեսակների ապրելավայրերը, ինչպես նաև այնպիսի տեսակների, որոնց տարածումը սահմանափակվում է մեկ բիոմով, • բնադրող, փետրափոխվող, չվող, ձմեռող և այլ թռչնատեսակների խիտ կուտակման վայրերը:» մասը: 3. Առաջարկում ենք Նախագծի հավելվածում ներկայացնել «բիոմ» օգտագործվող բառի բացատրությունը: 4. ԿԹՏ-ների Միջազգային Չափորոշիչների Կետ 5-ում "թռիչքուղի" բառը փոխարինել "չուի ուղիներ" բառակապակցությամբ 5. "A4" կատեգորիայի անվանման համար առաջարկում ենք "Խմբակային թռչնատեսակներ" բառակապակցության փոխարեն օգտագործել "Թռչնատեսակների խիտ կուտակման տարածքներ" բառերը։ 6. Նախագծի հիմնավորման Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը կետում «այդ թվում՝ միջազգային և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների,» բառերը փոխարինել «այդ թվում՝ միջազգային Կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների,» բառերով: ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիա

Տեսնել ավելին