Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀԿՀ 23-101-2017 « ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՆԱԲ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում (տեղայնացում) ծրագրին հավանություն տալու մասին» N 8 նիստի արձանագրային որոշմամբ, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N122-Ն որոշման 2-րդ հավելվածի   96-րդ կետի 2-րդ ենթակետով, նախատեսված է մշակել «Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածու» կանոնների հավաքածուն (այսուհետ կանոնների հավաքածու), որը իրականացվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից հայտարարված գնանշման հարցումով մրցույթում հաղթող ճանաչված «Երևաննախագիծ» ՓԲԸ հեղինակային խմբի կողմից «Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածու» կանոնների հավաքածուի մշակաման աշխատանքների կատարման NՀՀՔՊԿ-ԳՀԱՇՁԲ17/1-1 պայմանագրի հիման վրա:

Կանոնների հավաքածուի մշակման առաջնահերթությունը պայմանավորված է ՀՀ տարածքում գործող ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի պահանջների կատարման, մանրամասնման և լրացման անհրաժեշտությամբ:

Կանոնների Հավաքածուն մշակելիս հաշվի են առնվել ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 61/106 Կոնվենցիայի, ՀՀ օրենսդրության, Միջազգային և եվրոպական ստանդարտների, ԱՊՀ շրջանակներում կնքված Միջկառավարական համաձայնագրերի պահանջները, ինչպես նաև Եվրասիական տնտասական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու հետ կապված մարտահրավերները: Կանոնների հավաքածուի մշակման գործընթացն իրականացնելիս դրանք հնարավորինս համապատասխանեցվել են Եվրոմիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերին և դրանց կիրարկումն ապահովող եվրոպական ստանդարտներին, ինչպես նաև հաշվի են առնվել ԱՊՀ անդամ երկրների և միջազգային լավագույն փորձը:

 Կանոնների հավաքածուն բովանդակում է հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինական հարմարավետ միջավայրի ձևավորման, շենքերին ու շինություններին անարգել մոտեցման, շենքերի ներսում անարգել տեղաշարժման, տարածության մեջ կողմնորոշվելու, սարքավորումներից ու ծառայություններից օգտվելու (այդ թվում նաև ինքնասպասարկման), աշխատանքային և ուսումնական գործընթացներին մասնակցության և այլ պահանջների բավարարման ու կենսագործունեության միջավայրի հարմարավետության պայմանների ապահովման մանրամասերը` չսահմանափակելով բնակչության այլ խմբերի կենսագործունեության պայմանները և շենքերի շահագործման արդյունավետությունը:

Կանոնների հավաքածուի հիմնական մասը վերաբերում է բնակչության սակավաշարժ խմբերի /այսուհետ` ԲՍԽ/ համար հարմարավետ շենքերի և շինությունների նախագծմանը:

Կանոնների հավաքածուն քննարկվել և գրախոսվել են շահագգրգիռ մարմինների` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության, առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ ֆինանսների նախարարություններ և Երևանի քաղաքապետարան և բնագավառի մասնագիտացված ու հասարակական կազմակերպություններին «Հայնա­խագիծ» ԲԲԸ, «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ, «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «ՈՒնիսոն», «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունների, «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա, «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության կողմից:

Ներկայացված առարկությունները և առաջարկությունները հաշվի են առնվել փաստաթղթի վերջնական խմբագրությունը կազմելիս:

  • Քննարկվել է

    01.02.2018 - 21.02.2018

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11111

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.02.2018

«Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն «Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածու» կանոնների հավաքածուի վերաբերյալ առաջարկում է. 1. ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի 4.1 կետի համաձայն հավելվածի 3-րդ կետի «շենքերում ու շինություներում» բառերը փոխարնել «շենքերի ու շինություների վերակառուցման դեպքում» բառերով 2. ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 39-րդ կետի համաձայն «նորմատիվ հղումներ վկայակոչումներ» բաժնի 5-րդ կետում վկայակոչել նաև Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերը և դրանց կիրարկումն ապահովող եվրոպական ստանդարտները, ԱՊՀ անդամ երկրների և միջազգային լավագույն փորձը, որոնց մասին անդրադարձ է կատարվել կանոնների հավաքածուի «հիմնավորում» բաժնում: 3. ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 57-րդ կետի 2-րդ ենթակետի և 59-րդ կետի պահանջների համաձայն Կանոնների հավաքածուի «հիմնավորում» բաժնում ներկայացնել տեղեկատվություն կանոնների հավաքածուների առաջին խմբագրության հանրային քննարկումների վերաբերյալ, հատկապես թե ե՞րբ է կանոնների հավաքածուն տեղադրվել համակարգող մարմնի պաշտոնական կայքում(կարծում ենք՝ այն չի իրականցվել և խախտվել է ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 57-րդ կետի 2-րդ ենթակետի և 59-րդ կետի պահանջները): 4. Կանոնների հավաքածուում անհրաժեշտ է ներառել կրոնական, մարզական և վարչակառավարչական շենքերի, ինչպես նաև տարհանման վերաբերյալ տեղեկատվություն: Միաժամանակ կանոնների հավաքածուի 94-րդ կետում նշվում է, որ մարզական շենքերի որոշակի հարաչափերը և նախագծային լուծումների տարբերակները տրված են 79-ից մինչև 87-րդ գծապատկերներում, սակայն նշված գծապատկերներում ներառված չէ որևէ տեղեկատվություն մարզական շենքերի վերաբերյալ: 5. ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 43-րդ կետի համաձայն հրամանում և կից հավելվածում բոլոր 2017 տարեթվերը փոխարինել 2018 տարեթվով, և ճշտել էջերի համարակալումները:

Մատչելի միջավայր, հասցեական ծառայություններ

04.02.2018

3. առաջարկում ենք ներկայացվող հարաչափերը և մոդելավորումները մեկտեղել <<ունիվերսալ դիզայն>>-ի սկզբունքով, այսինքն բոլոր խնդիրներով, այդ թվում տեսողության շարժվելու և այլ խնդիրներով անձանց համար ներկայացնել միասնական մոդելավորումներ և հարաչափեր:

Մատչելի միջավայր, հասցեական ծառայություններ

04.02.2018

2. առաջարկում ենք նախագծում առկա <<խեղումներ, սահմանափակումներ, խանգարումներ>> և նմանատիպ կարծրատիպ առաջացնող բառերը փոխարինել <<խնդիրներ>> բառով:

Տեսնել ավելին