Հիշել նախագիծը

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.33-րդ հոդվածով.

«Հոդված 169.33. Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ առանց համապատասխան թույլտվության ապրանքների արտահանումը

  1. Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքների (որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ հսկվող ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանումը (այդ թվում` արտահանմանն ուղղված գործողությունների կատարումը)՝ առանց այդպիսի ապրանքների արտահանման համար օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով նախատեսված թույլտվությունների առաջացնում է`

տուգանքի նշանակում` ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը՝ իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների առկայության դեպքում դրանց բռնագրավմամբ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 234-րդ հոդվածում «վիճակագրական տեղեկատվության մասով,» բառերից հետո լրացնել «169.33-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը,» բառերը։

Հոդված 3. Օրենսգրքի 2442-րդ հոդվածում «16915,» թվից հետո լրացնել «169.33,» թիվը:

Հոդված 4Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    03.04.2024 - 18.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1505

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ