Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ կառավարության 10.02.2022թ. № 155-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծխախոտային արտադրանքի փոխարինիչների որոլտում գործող համապատասխանության գնահատման մարմնի և տնտեսավարողների կողմից առաջարկված որոշ դրույթների հստակեցման, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում նույնատիպ արտադրանքի համար մշակվող տեխնիկական կանոնակարգի դրույթներին համապատասխանեցնելու անհրաշետությամբ։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշմամբ կանոնակարգվում են ծխախոտահումք չպարունակող, սակայն նիկոտին պարունակող լցանյութի գոլորշացմամբ և էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները, ուստի կարգավորումից դուրս են մնացել շուկան հեղեղած (մարդու առողջության համար ռիսկային) նիկոտին չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները: Հարկ է նշել, որ նիկոտին չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները նախատեսված են նաև ԵԱՏՄ շրջանակներում այդ արտադրանքի համար մշակվող տեխնիկական կանոնակարգի մեջ և ներկայումս դրանց նկատմամբ վերահսկողության բացակայությունը մեծ վտանգ կարող է ներկայացնել մարդու առողջության համար։ Բացի վերոգրյալից, հստակեցվել է նաև համապատասխանության գնահատման գործընթացի վերաբերյալ դրույթը՝ պայմանավորված որոշ մեթոդիկայի բացակայությամբ, ինչպես նաև լրացվել է արտադրության ժամանակ արգելված բաղադրիչների ցանկը։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման հավելվածով հաստատված տեխնիկական կանոնակարգում նիկոտին չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ներառման, համապատասխանության գնահատման գործընթացի հետ կապված հստակեցման և արտադրության ժամանակ արգելված բաղադրիչների ցանկը լրացնելու մասով։

Միաժամանակ, սույն որոշման ընդունումից հետո ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ ևս փոփոխության անհրաժեշտություն կառաջանա։

4Կարգավորման նպատակը.

Նախագծի կարգավորման նպատակը՝ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման հավելվածով հաստատված արտադրանքի համապատասխանեցում է ԵԱՏՄ շրջանակներում մշակվող նմանատիպ իրավական ակտի հետ, ինչպես նաև որոշ դրույթների (այդ թվում՝ համապատասխանության գնահատման գործընթացի հետ կապված) հստակեցումը և լրացումները։

 5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի նշված որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված դրույթների համապատասխանեցումը ԵԱՏՄ շրջանակներում մշակվող նմանատիպ իրավական ակտի հետ, ինչպես նաև կհստակեցվեն որոշ դրույթներ (այդ թվում՝ համապատասխանության գնահատման գործընթացի հետ կապված) և կկատարվեն լրացումներ։

7 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/4537 տեղադրելու միջոցով, առաջարկություններ չեն ստացվել։

8 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» 11․4-րդ «ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների վերանայում, ԵԱՏՄ նոր մշակվող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների մշակմանը մասնակցություն, արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով նոր տեխնիկական կանոնակարգերի մշակում և համակարգումն համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։» կետից:

  • Քննարկվել է

    02.04.2024 - 22.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1752

Տպել