ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանելու մասին» Էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 16-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը:
«Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվել է, տարածական տվյալներ հավաքող, ստեղծող և տնօրինող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք տրամադրում են տարածական տվյալների հավաքածուները և ծառայությունները, ստեղծում, տրամադրում և տարածում են համապատասխան մետատվյալներ, ինչպես նաև դրանք պահպանում և թարմացնում են տարածական տվյալների հավաքածուներին և ծառայություններին համապատասխան: Տարածական տվյալների և ծառայություների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանում են ոլորտները համակարգող լիազոր մարմինները:
Կարգավորման նպատակը և բնույթը:
Կարգավորման նպատակն է` Էկոնոմիկայի նախարարության թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների բազայի ստեղծումը՝ մետատվյալների կանոնակարգման, միօրինակեցման, օգտագործման, ինչպես նաև նշված մետատվյալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման համար։
Նախագծով առաջարկվում է սահմանել Էկոնոմիկայի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները, մասնավորապես թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան մետատվյալների և մետատվյալների բազայի ստեղծման, պահպանման, թարմացման, ինչպես նաև տարածական տվյալների ենթակառուցվածքների՝ ոլորտային գեոպորտալի միջոցով, մետատվյալների տրամադրման, տարածման և փոխանակման քայլերի հաջորդականությունը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։
Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն էկոնոմիկայի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները։
Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի բնույթի հիմնավորվածությունը։
Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը համապատասխանում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:
-
Քննարկվել է
02.04.2024 - 17.04.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա, Կադաստր
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1817
Տպել