««Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»» Կառավարության որոշման նախագծեր
-
7 - Կողմ
-
4 - Դեմ
««Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»» Կառավարության որոշման նախագծերի
ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:
Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից:
Սիգ ձկնատեսակի պահպանության, բնականոն վերարտադրության ապահովման գործընթացը բխում է նաև «Կենդանական աշխարհի մասին» և «Սևանա լճի մասին» օրենքներից բխող կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության խնդիրներից:
-
Քննարկվել է
28.03.2024 - 18.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1774
Տպել