Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ­ՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառա­վարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ազգա­յին անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտան­գու­թյան մարմինների մասին» օրենքներում կատարված փոփոխություններով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 11-ի N 232-Ա որոշման պահանջների կատարումն ապահովելու անհրա­­­ժեշտությամբ:

Մասնավորապես, 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել են «Ազգա­յին անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփո­խու­թյուններ կատա­րելու մասին» ՀՕ-1 և «Ազգային անվտան­գու­թյան մարմինների մասին» օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» ՀՕ-2 օրենքները, որոնց համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոններն այլևս զինվորական ծառայության պաշտոններ չեն հանդի­սա­նում։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոգրյալի հիման վրա՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանող Կառավարության որոշման մեջ:

Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Կառավարության որոշման դրույթների համապատասխանեցումն օրենքների պահանջներին:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

Ազգային անվտանգության ծառայություն

  • Քննարկվել է

    26.03.2024 - 10.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1484

Տպել