Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՀԵՐ ՎԱՀԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 2062 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՀԵՐ ՎԱՀԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ  ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2022 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 2062-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Մհեր Վահանի Ղազարյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն   կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը, Հայաստանի  կարատեի հավաքական թիմի անդամ չհամարվող Մհեր Վահանի Ղազարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  խնդրանքով «Հայաստանի կարատեի  ֆեդերացիա» հասարակական կազմակերպության  2024 թվականի փետրվարի 23-ի № 33 գրությունը:

 Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 2062-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 1-ի 9-րդ կետը:

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար Մհեր Վահանի Ղազարյանին  տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության  2022 թվականի դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    26.03.2024 - 15.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1202

Տպել