Արսեն Գալստյան
31.03.2024
Անընդունելի է դրոշի փոփոխությունը։ Հազարավոր մարդիկ են զոհվել այդ րոոշը ձեռքին և հողարկավորվել այդ դրոշով։ Ամբողջ աշխարհը մեզ այդ դրոշով գիտի, դա մեր խորհրդանիշն է հարգել և սրբորեն պահել է պետք։
2 - Կողմ
35 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 888-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
««Հայաստանի Հանրապետության դրոշի և Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության որոշման հավելվածներում ՀՀ դրոշի և զինանշանի՝ տարբեր գունային մոդելներով արժեքներում առկա է գույնի և գույնին համարժեք թվային արժեքի անհամապատասխանություն։
Կարմիրի, կապույտի և նարնջագույնի գունային արժեքները չեն համապատասխանում ՀՀ դրոշում և զինանշանում առկա կարմիրին, կապույտին և նարնջագույնին։ ՀՀ պետական գերատեսչությունները, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, օտարերկրյա պետությունները, օգտվելով ՀՀ պաշտոնական աղբյուրներից, ՀՀ դրոշ և զինանշան պատվիրելիս հաճախ կանգնում են խնդրի առջև, երբ պատվիրված դրոշի կամ զինանշանի գույները չեն համապատասխանում ՀՀ դրոշի և զինանշանի իրական գույներին։
Փոփոխությունների ընդունման դեպքում կապահովվի ՀՀ դրոշի և զինանշանի միասնական չափանիշների կիրառումը:
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։
Քննարկվել է
25.03.2024 - 09.04.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սահմանադրական և վարչական օրենսդրություն
Նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2213
Տպել31.03.2024
Անընդունելի է դրոշի փոփոխությունը։ Հազարավոր մարդիկ են զոհվել այդ րոոշը ձեռքին և հողարկավորվել այդ դրոշով։ Ամբողջ աշխարհը մեզ այդ դրոշով գիտի, դա մեր խորհրդանիշն է հարգել և սրբորեն պահել է պետք։