«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
9 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածից հանել «Սույն մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:» նախադասությունը։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է ամրացվել Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի փոխադրամիջոցների վրա, Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների վրա` միայն արտասահմանյան պատվիրակությունների այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգին համապատասխան, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների փոխադրամիջոցների վրա` ընդունող պետությունների արարողակարգին համապատասխան:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. |
Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները |
- Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված:
- Հայաստանի Հանրապետության դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:
- Հայաստանի Հանրապետության դրոշը ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ 90 աստիճանով շրջել այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:
- Դրոշաձողի վրա բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:
5․ Հայաստանի Հանրապետությունում փակ տարածքներում դրոշի օգտագործման չափ է մինչև 2,8մ դրոշաձողի վրա առավելագույնը 1մ։2մ-ը, իսկ բացօթյա տարածքերում մինչև 10մ դրոշակաձողի վրա առավելագույնը 2մ։4մ։ Ավելի մեծ չափի դրոշի տեղադրման դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմումի հիման վրա համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության հետ։
Սույն դրույթը կիրառելի է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների դրոշների տեղադրման դեպքում։
- Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:
- Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, հանրային իշխանության մարմինները, ինչպես նաև ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձինք աշխատանքային կարգապահական ներքին կանոններով սահմանում են սույն օրենքով Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը: |
||
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան |
|
-
Քննարկվել է
25.03.2024 - 09.04.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սահմանադրական և վարչական օրենսդրություն
-
Նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Դիտումներ` 4213
Տպել