Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՐՏԻ 20-Ի N 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

      «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` 2019 թվականի մարտի 20-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի «Հանրային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 102-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում): Որոշման հավելվածի Ձև N 2-ով սահմանվել է հանրային ծառայության տեսակների  պայմանանիշերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվել են պետական ծառայության նոր տեսակներ՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Որոշման մեջ՝ այն լրացնելով հանրային ծառայության նոր տեսակներով և պայմանանիշերով:

2.

Կարգավորման նպատակը

 

   Որոշման նախագծով առաջարկվում է վերանայել հանրային ծառայության տեսակներն ու պայմանանիշերը։

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

      Որոշման նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

     Որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 20-ի «Հանրային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 102-Ն որոշման մեջ հանրային ծառայության տեսակներն ու  պայմանանիշերը կսահմանվեն «Հանրային ծառայության մասին»  օրենքի համաձայն:

5.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

      Որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

6,

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

       Ոորոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

 

 

 

  • Քննարկվել է

    22.03.2024 - 08.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1649

Տպել