Հիշել նախագիծը

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«    » -------------------- 2024 թվականի N      -Ն 

 ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ 

ՀԱՏՈՒԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

«Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝ վերահսկողության ընթացքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար փորձագետներ ներգրավելու դեպքերը, պայմանները և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն․Փաշինյան

 

Երևան

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

—————  -ի N -Ն որոշման

 

 ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ 

ՀԱՏՈՒԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են վերահսկողության ընթացքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար փորձագետներ ներգրավելու դեպքերը, պայմանները և վճարման հետ կապված հարաբերությունները:

2․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը (այսուհետ՝ վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձ) արտադրանքի և տեխնիկական անվտանգության ոլորտում՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջների պահպանման,  թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոլորտում՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առք ու վաճառքի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության և արտադրական կանեփի ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում առաջացած հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով ներգրավում է փորձագետ։

3․ Փորձագետ ներգրավվում է՝

  • տեխնիկական կանոնակարգով խաղաղալիքների անվտանգությանը ներկայացվող պահանջները ստուգելիս․
  • տեխնիկական կանոնակարգով ավտոմոբիլային և ավիացիոն բենզինի, դիզելային և նավթային վառելիքի, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջները ստուգելիս․
  • տեխնիկական կանոնակարգով քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջները ստուգելիս․
  • օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող չափմանի միջոցների՝ օրենսդրության սահմանված պահանջներին համապատասխանությունը որոշելիս․
  • մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներին ներկայացվող պահանջների պահպանումը որոշելիս․
  • տեխնիկական կանոնակարգով օծանելիքակոսմետիկական անվտանգությանը ներկայացվող պահանջները ստուգելիս․
  • տեխնիկական կանոնակարգով բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքին ներկայացվող պահանջները ստուգելիս․
  • տեխնիկական կանոնակարգով ծխախոտային արտադրանքի անվտանգությանը ներկայացվող պահաջները ստուգելիս․
  • տեխնիկական կանոնակարգով ցեմենտներին, ցեմենտային կլինկերներին ներկայացվող պահանջները ստուգելիս․
  • թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքին ներկայացվող պահանջները ստուգելիս․
  • թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշման գործունեության պայմանները և պահանջները ստուգելիս․
  • տեխնիկական կանոնակարգով որպես վառելիք օգտագործվելու դեպքում հեղուկացված ածխաջրային գազերին ներկայացվող պահանջները ստուգելիս․
  • արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման և մեծածախ վաճառքի՝ օրենսդրության սահմանված պահաջներին համապատասխանությունը որոշելիս։

4․ Փորձագետ կարող է ներգրավվել վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի նախաձեռնությամբ։

5․ Վերահսկողության ընթացքում, որպես փորձագետ ներգրավվում են մասնագիտացված փորձագիտական հաստատության՝ փորձագետի որակավորում ունեցող փորձագետները (այսուհետ՝ հաստատության աշխատակից) կամ  համապատասխան ոլորտի փորձագետը։

6․ Փորձագետի կամ հաստատության աշխատակցի անհրաժեշտ որակավորում ունենալու փաստը պետք է հավաստվի համապատասխան փաստաթղթերով (վկայականներով, դիպլոմներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով):

7․ Փորձագետը ներգրավվում է վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի որոշմամբ, որում նշվում են փորձագետի տվյալները, իսկ հաստատության աշխատակցի դեպքում նաև՝ փորձաքննության ծառայություն մատուցող կազմակերպության անվանումը, փորձագետին առաջադրվող հարցերը և փորձաքննության առարկային վերաբերող նյութերը: Փորձագետին առաջադրվող հարցերը պետք է լինեն հստակ, ամբողջական և առարկայական ձևակերպված:

8․ Փորձագետը կամ հաստատության աշխատակիցը ներգրավվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով՝ պայմանագրային հիմունքներով: Պայմանագրով սահմանվում են փորձաքննության անցկացման, մասնագիտական աշխատանքների իրականացման կապակցությամբ կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ծառայությունների մատուցման ժամկետները, արժեքը, վճարման կարգն ու պայմանները, այն բանկային հաշվեհամարը, որին պետք է կատարվի վճարումը և այլ անհրաժեշտ հարցեր:

9․Վերահսկողության ընթացքում առաջացած հարցերի պարզաբանման նպատակով թույլատրվում է միաժամանակ ներգրավել տարբեր փորձագետներ։

10․ Փորձագետը, պայմանագրով սահմանաված ժամկետում ավարտում է փորձագիտական հետազոտությունը և կազմում է գրավոր եզրակացություն, որում նշվում են՝ հետազոտության կատարման վայրը և ժամանակը, կիրառված մեթոդները, կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը, հետազոտություններից արված հետևությունները և առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները։

11․ Եթե փորձագետի եզրակացության մեջ կիրառված մեթոդները կամ կատարված հետազոտությունների նկարագրությունը կամ հետազոտություններից արված հետևությունները կամ առաջադրված հարցերի պատասխանները նշվել են թերի կամ ոչ հստակ, ապա վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը իրավունք ունի եզրակացությունը վերադարձնել փորձագետին մատնանշելով այն թերությունները, որոնք ենթակա են շտկման և հստակեցման։ Փորձագետի կողմից փորձագիտական հետազոտությունն անկատար թողնելու և պարզաբանման ենթակա բոլոր հարցերին պատասխանելու անհնարինության դեպքում կարող է  ներգրավվել  այլ փորձագետ՝ սույն որոշմամբ սահմանված կարգով։

12․ Փորձագետի կատարած հետազոտության համար վճարումը կատարվում է  պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով՝ դրանով նախատեսված գումարը բանկային համապատասխան հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

13․ Փորձագետին վճարումը կատարվում է պետական բյուջեով Տեսչական մարմնի համար նախատեսված միջոցների հաշվին՝ պայմանագրով նախատեսված գումարը բանկային համապատասխան հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար                                                               Ա․Հարությունյան            

 

  • Քննարկվել է

    22.03.2024 - 07.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1379

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ