Հիշել նախագիծը

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ, ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«____»  «______________ »  2024 թվականի  N _____-Ն

        ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ  ՄԱՍԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ  ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ, ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ  ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի        1-ին մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1․ Հաստատել տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի  մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այլ պետական  մարմիններին, տվյալ արտադրանքի  մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները և ծանուցման ձևը` համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

          ք. Երևան

 

 

                                                                                                           

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի _________  __-ի

N _____-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ, ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Սույն կարգը սահմանում է տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին), այլ պետական մարմիններին, տվյալ արտադրանքի  մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները և ծանուցման ձևը:
  2. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր վաճառած արտադրանքը վտանգավոր է, անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում այդ մասին սույն կարգով սահմանված ձևով (Ձև)՝ ծանուցում է Տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, որոնք արտադրանքից բխող վտանգը նվազեցնելու կամ զսպելու վերաբերյալ գործողություններ կատարելու լիազորություններ ունեն, տվյալ արտադրանքի մատակարարին, իսկ եթե արտադրանքը դրվել է շրջանառության մեջ, նաև՝ սպառողներին։
  3. Ծանուցման մեջ նշվում են.

1)  վտանգավոր արտադրանքը կամ դրա խմբաքանակը նույնականացնող տեղեկություններ, այդ թվում՝ արտադրանքի անվանումը, խմբաքանակի համարը կամ սերիական համարը (առկայության դեպքում)․

2) համապատասխան արտադրանքի վտանգի բնույթի ամբողջական նկարագրությունը․

3)  ցանկացած այլ տեղեկություն, որը վերաբերում է վտանգավոր արտադրանքի՝ ծագումից մինչև սպառում հետագծին․

4) վտանգավոր արտադրանքի բացասական ազդեցությունը և սպառողների (օգտագործողների) համար ռիսկերի կանխարգելման նպատակով ձեռնարկված կամ ձեռնակվող միջոցառումները․

5) վտանգավոր արտադրանքի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն:

4․ Ծանուցմանը, ըստ հնարավորության, կցվում են նաև վտանգավոր արտադրանքի լուսանկարները։

5․ Սպառողներին վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության մասին ծանուցվում է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), www.azdarar.am կայքում, Տեսչական մարմնի պաշտոնական կայքում, զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական հարթակներում հրապարակելու միջոցով:

6․ Տնտեսավարող սուբյեկտը սույն կագով սահմանված ծանուցման հետ միաժամանակ  պարտավոր է կազմակերպել և իրականացնել շուկայահանված վտանգավոր արտադրանքի հետկանչը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով արտադրողների, վերամշակողների, Տեսչական մարմնի և շահագրգիռ այլ մարմինների հետ:

 


 

Ձև

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

___________________ № __________________
(գրանցման ամսաթիվը և ելքի համարը)

Տնտնեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը________________________________________

Տնտնեսավարող սուբյեկտի հասցեն_____________________________________________

Տնտնեսավարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման համարը _______________________________________________

Վտանգավոր արտադրանքի անվանումը  ________________________________________________________________

(լրիվ անվանումը, տեսակը, ապրանքային նշանը)

Վտանգավոր արտադրանքի գտնվելու վայրը ___________________________________________________________________________

Վտանգավոր արտադրանքն արտադրող երկիրը ___________________________________________________________________________

Վտանգավոր արտադրանքի քանակը, խմբաքանակի համարը ___________________________________________________________________________

Տեղեկատվություն համապատասխան ապրանքների մատակարարման շղթայի մասին

 ______________________________________________________________________________

Պահանջների անհամապատասխանություն______________________________________

(նորմատիվ իրավական ակտերի անվանումը և համապատասխան դրույթները)

 Վտանգավոր արտադրանքի բացասական ազդեցությունը և սպառողների (օգտագործողների) համար ռիսկերի կանխարգելման նպատակով ձեռնարկված կամ ձեռնակվող միջոցառումները_________________________________________________________________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Արտադրանքի մեծ վտանգավորության դեպքում վտանգի ամբողջական նկարագրություն___________________________________________________________________________________

Այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են արտադրանքի ծագմանը և շրջանառությանը հետևելու համար ___________________________________________________________

___________________________________________________________________

Վտանգավոր արտադրանքի վերաբերյալ այլ տեղեկություններ ______________________________________________________________________

_______________________________________________________________________________

_____________________

_____________________

__________________________________

(պաշտոն)

(ստորագրություն)

(անուն  ազգանուն)

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    21.03.2024 - 06.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1384

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ