Հիշել նախագիծը

- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Կարգավորման նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր` տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները ըստ խախտման բնույթի և պետությանը պատճառվող վնասի չափի` սահմանելով նախազգուշացում այն դեպքերում, երբ վերջինս ՀԴՄ կտրոնի վրա ճիշտ է տպագրել ապրանքի անվանումը և գինը:

  • Քննարկվել է

    20.03.2024 - 05.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2486

Տպել

Առաջարկներ`

Դիաննա Աղեկյան

29.03.2024

Նախագիծն ավելի լիարժեք կլինի, եթե նույնպիսի մոտեցում կիրառվի ներկայումս ՀԴՄ կիրառման կանոնների խախտմանը հավասարեցված՝ հսկիչ նշանները հարկային մարմնին ուղարկելու պահանջի մասով ևս։ Սա իր բնույնթով նույն ԱՏԳ ԱԱ դիրքի պես տվյալ է։ Այլապես մի տեսակ կիսատ նախագիծ է ստացվում։

Էդուարդ Բադալյան

28.03.2024

Նույնաբովանդակ մեկ այլ պահանջի՝ հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվության ՊԵԿ փոխանցման մասով ևս անհրաժեշտ է նման տարբերակված մոտեցում կիրառել։

Տեսնել ավելին