ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____» «______________ » 2024 թվականի N _____-Ն
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հաստատել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ք. Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի _________ __-ի
N _____-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում տեղեկացման կարգը:
- Տեսչական մարմինը վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով տեղեկանք (Ձև 1) է ներկայացնում համապատասխան պետական մարմին` նշելով`
ա) տնտեսվարող սուբյեկտի իրավաբանական անձ լինելու դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, իսկ տնտեսվարող սուբյեկտի լիցենզավորված անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,
բ) տնտեսվարող սուբյեկտի գործունեության տեսակը,
գ) տնտեսվարող սուբյեկտի գործունեության իրականացման վայրը,
դ) հայտնաբերված իրավախախտման տեսակը և դրա առնչությունը համապատասխան պետական մարմնի հետ:
- Տեսչական մարմինը այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում տեղեկանքի հետ կարող է ներկայացնել նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում պահանջած տեղեկություններ, փաստաթղթեր, պատճեններ, լուսապատճեններ և գործին վերաբերող այլ նյութեր, եթե դրանք առնչվում են համապատասխան պետական մարմնի լիազորություններին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա.Հարությունյան
Ձև N 1
(ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ)
____________________________________________________
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _______
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ
- Տնտնեսվարող օբյեկտի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը) ______________________________________________________________ ___________________________________________________________________________________________________________________
- Գտնվելու վայրը (բնակության կամ հաշվառման վայրը) _________________________________________________________________________________
- Տնտեսվարող սուբյեկտի գործունեության տեսակը ______________________________
_______________________________________________________________
- Գործունեության իրականացման վայրը __________________________________________
______________________________________________________________
- Լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը __________________________________
_______________________________________________________________
- Հայտնաբերված իրավախախտման տեսակը և դրա առնչությունը համապատասխան պետական մարմնի հետ ___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
____________________________________________ ______________________
(Տեսչական մարմնի ղեկավարի անուն ազգանուն) (Ստորագրություն)
-
Քննարկվել է
20.03.2024 - 04.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 1448
Տպել