Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 614-Ն որոշմամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը փոխանցմամբ, ինչպես նաև վերոնշյալ որոշմամբ սահմանված մի շարք կարգավորումները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, մասնավորապես. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը.

Նախագծի նպատակն է ապահովել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի կիրառումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 614-Ն որոշմամբ պայմանավորված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելվածում կատարվում են ծավալուն փոփոխություններ և լրացումներ, առաջարկվում է որոշման հավելվածը ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ` այն համապատասխանեցնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքին, մասնավորապես որոշմամբ սահմանված մի շարք դրույթներում կիրառվող հասկացությունները («բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնություն», «քաղաքացիական բժշկական հաստատություն», «ստացիոնար», «հիվանդներ», «հիվանդություններով տառապող» և այլն) համապատասխանեցվել են գործող օրենսդրությանը:

Գործող որոշման մի շարք դրույթներում իրավական ակտերին կատարված հղումները վերանայվել են` համապատասխանեցնելով ներկայում գործող իրավական ակտերին, մասնավորապես` մի շարք դրույթներում սահմանված «Առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրաման»-ը փոխարինվել է «Առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 13-ի N 40-Ն հրաման»-ով, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 350-Ն որոշում»-ը փոխարինվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի N 90-Ն հրաման»-ով:

Նաև, Որոշման մեջ կիրառվող «դատապարտյալներին հաշմանդամ ճանաչելու» հասկացությունը փոխարինվել է «դատապարտյալների ֆունկցիոնալության գնահատման», «1-ին խմբի հաշմանդամ» բառերը` «1-ին խմբի կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով` համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը:

 Միևնույն ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքից բխող ընդունվել են մի շարք իրավական ակտեր և անհրաժեշտություն է առաջացել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը համապատասխանեցնել այդ կարգավորումներին։

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Որոշման Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի N 593-Լ, 2020 թվականի հունվարի 14-ի N 10-Լ, 2021 թվականի ապրիլի 21-ի N 163-Լ և 2022 թվականի հուլիսի 25-ի N 404-Լ հրամանները, ինչպես նաև անհրաժեշտ կլինի հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունում վարվող մի շարք բժշկական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին Առողջապահության նախարարի հրաման:

Որոշումների Նախագծերի առաջարկվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չկան։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

Որոշման Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների պատշաճ բժշկական օգնությունը և սպասարկումը:

  • Քննարկվել է

    19.03.2024 - 04.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2077

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.04.2024

Հավելվածն անհրաժեշտ է վերանայել Հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվնեցիայի 29-րդ հոդվածի լույսի ներքո, որը ենթադրում է ազատազրկված անձանց՝ իրենց վերաբերյալ որոշումների կայացման և իրականացման գործընթացում մասնակցություն, այդ թվում՝ քաղաքականությունների մշակումը և ընթացակարգային որոշումները։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.04.2024

Հավելվածն անհրաժեշտ է վերանայել տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության լույսի ներքո, այդ թվում՝ անձի՝ իր վերաբերյալ տվյալների հասանելիության տեսանկյունից։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.04.2024

Հավելվածում առաջարկում ենք անդրադառնալ նաև աջակցող սարքերի տրամադրմանը բժշկական օգնություն ստանալիս, այդ թվում՝ ակնոցը, սայլակը, ձեռնափայտը, քայլակը և այլն։

Տեսնել ավելին