Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի թիվ 113-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

  • Քննարկվել է

    18.03.2024 - 02.04.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1780

Տպել

Առաջարկներ`

Վարդուհի Գևորգյան

01.04.2024

Առաջարկում եմ սույն կարգի 19-րդ կետում կատարել փոփոխություններ՝ կապված նիստի անդամների կեսից ավելիի մասնակցության դեպքում նիստն իրավազոր համարելու և նիստին մասնակցկող անդամների կեսից ավելի ձայների դեպքում խորհրդի որոշումները ընդունված համարելու ենթակետերի հետ: Մասնավորապես, նիստին հարգելի պատճառներով բացակայած (գործուղման մեկնած կամ հիվանդության պատճառով անաշխատունակության մեջ գտնվող և անաշխատունակությունը հավաստող բժշկական փաստաթուղթ ներկայացնող) մասնակիցներին հնարավորություն ընձեռել նիստին մասնակցել առցանց ձևաչափով: Փակ քվեարկություններ կազմակերպելու պարագայում առաջարկում եմ քվեարկությունը նույնպես կազմակերպել առցանց ձևաչափով:

Ռուզաննա Նալբանդյան

18.03.2024

1․ Խորհուրդների խոշորացման եռամյա փորձը ցույց տվեց, որ միասնական խորհուրդների դեպքում աշխատանքային արդյունատվությունը, ինչպես նաև նիստերին մասնակցությունը շատ ցածր է։ Բավականին ժամանակատար են բյուջեի և հաստիքացուցակի քննարկումները, առավել ևս անհետաքրքիր՝ տվյալ դպրոցը /մանկավարժ,ծնող/ չներկայացնող անդամի համար։ Մարզերում առաջանում են խնդիրներ նիստերին՝խորհրդի անդամների տեղափոխման՝առկա և համացանցի բացակայության՝ օնլայն մասնակցության դեպքում։ 2․ Նախագծում "համայնք" նկատի է առնված խոշորացված համա՞յնքը, թե՞ ՝ բնակավայրը։ 3․Եթե 11-րդ մասում չկա սահմանափակում,ապա 6-րդ մասի 6-րդ կետում կենսաթոշակառուն կարո՞ղ է լինել; դպրոցում աշխատող ուսուցիչը։ 4․"Մարզպետարան" բառը փոխարինել "մարզպետի աշխատակազմ" բառերով։

Տեսնել ավելին