Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 768-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2021 թվականի հունիսի 22-ի  N 768-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Փրկարար ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ պայմանագրի օրինակելի ձևը, կնքելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը, որի հիմքով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 2021 թվականի հունիսի 22-ին ընդունվել է «Փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևն ու կնքելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 598-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ  768-Ն հրամանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ներքին գործերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 3-ի թիվ 26-Լ հրամանով սահմանվել է փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևն ու կնքելու կարգը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2021 թվականի հունիսի 22-ի «Փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևն ու կնքելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի հունիսի 7-ի N 598-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»  N 768-Ն հրամանը։

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Սույն հրամանի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2021 թվականի հունիսի 22-ի «Փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևն ու կնքելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի հունիսի 7-ի N 598-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»  N 768-Ն հրամանը՝ հաշվի առնելով ՀՀ ներքին գործերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 3-ի թիվ 26-Լ հրամանը, որով սահմանվում է փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևն ու կնքելու կարգը։

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Սույն հրամանի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

5. Սույն հրամանի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

6. Ակնկալվող արդյունքը.

Սույն հրամանով ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2021 թվականի հունիսի 22-ի N 768-Ն հրամանը։

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    15.03.2024 - 30.03.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն, Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1737

Տպել