ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանային շերտ մուտքի հետ կապված հարբերությունների հստակեցմամբ:
Մասնավորապես, 2011 թվականի մայիսի 12-ի Հայաստանի Հանրապետության պետական սահմանում սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» N 735-Ն որոշմամբ սահմանված է սահմանային շերտ մուտքի տեղերում տեղադրվող նախազգուշացնող նշանի նմուշը (այսուհետ՝ նմուշ), համաձայն որի՝ սահմանային շերտ մուտքը հնարավոր է անցագրով կամ անձը հաստատող փաստաթղթով, ինչը հաճախ առաջացնում է խնդրահարույց իրավիճակներ, քանի որ անձինք ունենալով միայն անձը հաստատող փաստաթուղթ, առանց թույլտվության (անցագրի) մուտք են գործում սահմանային շերտ, թեև սահմանային շերտ մուտք գործելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի և թույլտվության (անցագրի) միաժամանակյա առկայությունը: Նշվածով պայմանավորված՝ նրանց նկատմամբ կիրառվում է վարչարարութուն՝ դրանից բխող հետևանքներով: Միաժամանակ, նմուշի վրա առկա են նաև որոշակի տարբերություններ հայերեն, ռուսերերն և անգլերեն լեզուներով տեքստերի միջև:
Բացի այդ, Կառավարության վերը նշված որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ սահմանային շերտ մուտք (ելք) գործելու նպատակով ներկայացված դիմումը քննարկվում և պատասխան է տրվում 10 աշխատանքային օրվա ընթացքում, որը հաճախ չի բավականացնում թույլտվություն տրամադրելու նպատակով անհրաժեշտ ստուգումներ իրականացնելու և դրանց արդյունքներով որոշում կայացնելու համար, քանի որ հաճախ առաջանում է լրացուցիչ ստուգումների իրականացման անհրաժեշտություն, որը ժամանակատար է և կարող է հանգեցնել նշված ժամկետի խախտման, հատկապես այն դեպքերում, երբ սահմանային շերտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունները միաժամանակ դիմում են իրենց մի շարք աշխատակիցների համար թույլտվություն տրամադրելու խնդրանքով, որոնց թիվը հաճախակի գերազանցում է մի քանի հարյուրը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է փոփոխել նմուշի ձևակերպումն այն տրամաբանությամբ, որ սահմանային շերտ մուտք գործելու համար պարտադիր լինի թույլտվության (անցագրի) և անձը հաստատող փաստաթղթի միաժամանակյա առկայությունը: Միաժամանակ, առաջարկվում է համապատասխանեցնել նմուշի տեքստի հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստերը:
Բացի այդ, առաջարկվում է սահմանային շերտ մուտք (ելք) գործելու նպատակով ներկայացված դիմումի քննարկման և դրան պատասխան տալու ժամկետը 10 աշխատանքային օրվա փոխարեն սահմանել 30 օր՝ այն համապատասխանեցնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետին:
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի նմուշի ձևակերպումը՝ սահմանային շերտ մուտք գործելու համար թույլտվության (անցագրի) և անձը հաստատող փաստաթղթի միաժամանակյա առկայության սահմանմամբ, կհամապատասխանեցվեն նմուշի հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստերը, իսկ սահմանային շերտ մուտք (ելք) գործելու նպատակով ներկայացված դիմումի քննարկման և դրան պատասխան տալու ժամկետը կհամապատասխանեցվի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասին:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Ազգային անվտանգության ծառայություն
-
Քննարկվել է
13.03.2024 - 28.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 1512
Տպել