Հիշել նախագիծը

«Բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատման մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակման համար հիմք է հանդիսանում 2022 թվականի մարտի 23-ին ընդունված «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-74-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «թ4» կետը՝ Կառավարության լիազորող նորմի ամրագրման հանգամանքով, ինչպես նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի պահանջը:

Կենդանական աշխարհի օբյեկտների՝ բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման հետ կապված իրավահարաբերությունների ամբողջական կարգավորման համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հետ կապված հարաբերությունները, ինչի բացակայության հետևանքով հնարավոր է կենդանական աշխարհի օբյեկտների գերօգտագործում կամ ոչ ճիշտ օգտագործում։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի` բնապահպանական, գիտահետազոտական կրթական առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման  համար հիմք են հանդիսանում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի ա) և բ) ենթակետերով սահմանված սուբյեկտներից որևէ մեկի կողմից տրամադրված դրական եզրակացությունը:

Հայաստանի Հանրապետության տարածքում բնապահպանական, գիտահետազոտական կրթական առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ կնքված պայմանագրի հիման վրա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Կառավարության որոշման նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումը և «Կենդանական աշխարհի մասին» օրենքին համահունչ Կառավարությանը վերապահված լիազորության սահմանումը։

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն  իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի ա) և բ) ենթակետերով սահմանված սուբյեկտներից որևէ մեկի կողմից տրամադրված դրական եզրակացությունը:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    12.03.2024 - 02.04.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1460

Տպել