Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015 թվականի մայիսի 6-ի N 139-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015 թվականի մայիսի 6-ի N 140-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ  ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 139-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ  ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 140-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը – Հիմք ընդունելով 23.11.2023 թվականի ՀՀ կառավարության թիվ 2017-Ն որոշման 9-րդ կետով սահմանված կարգավորումը, այն է՝ թույլատվական փաստաթղթի տրամադրումը կամ այդ փաստաթղթի տրամադրման մերժումը պետական կառավարման լիազոր մարմնի կողմից իրականացվում է համապատասխան հայտը (ենթահայտը, դիմումը) գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել 2015 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի N 139-Ն և N 140-Ն հրամաններում:

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 2015 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի N 139-Ն և N 140-Ն հրամանների համաձայն՝ Լիազոր մարմնի կողմից Լիցենզիաները տրամադրվում են Հայտատուի ներկայացրած հայտի հիման վրա, այն Լիազոր մարմնում գրանցման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, այնինչ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ընդունված ՀՀ կառավարության «Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը սահմանելու մասին» թիվ 2017-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ թույլատվական փաստաթղթի տրամադրումը կամ այդ փաստաթղթի տրամադրման մերժումը պետական կառավարման լիազոր մարմնի կողմից պետք է իրականացվի համապատասխան հայտը (ենթահայտը, դիմումը) գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Անհրաժեշտություն է առաջացել 2015 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի N 139-Ն և N 140-Ն հրամանները համապատասխանեցնել 23.11.2023 թվականի ՀՀ կառավարության թիվ 2017-Ն որոշմանը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Սույն նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը – Թույլատվական փաստաթղթերի տրամադրման կարգը սահմանող իրավական ակտերի փոխհամապատասխանություն։

5. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

  Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահանջ

  • Քննարկվել է

    11.03.2024 - 26.03.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1316

Տպել