«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու գործընթացների կատարելագործմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենք 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 4-րդ մասի, 5-րդ և 5.1 մասերի կարգավորումներով: Նշված կարգավորումների համաձայն Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է մինչև 19 տարեկանը` պաշտպանության նախարարության, իսկ 19 տարեկանից հետո՝ ՀՀ կառավարության որոշումներով: Նման կարգավորման արդյունքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և պաշտպանության նախարարության կողմից իրականացվում է կրկնակի վարչարարություն, քանի որ գործող կարգավորումների համատեքստում եթե քաղաքացին սովորում է հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով, ապա նրան պետք է տրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Նման վարչարարությունը խնդիրներ է ստեղծում ինչպես քաղաքացիների այնպես էլ համապատասխան պետական մարմինների համար:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով: Նախագծով հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը, որի արդյունքում բոլոր շահագրգիռ կողմերի համար պարզ կլինի տարկետման գործընթացը: Առաջարկվող կարգավորումով նախատեսվում է նաև միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիներին տարկետում տրամադրել ոչ թե մինչև 20 տարեկանը, այլ ուսումնառության ժամկետով, քանի որ քիչ բացառություններով, առկա են որոշ մասնագիտությունների գծով կրթության տևողությունը ավելի երկար ժամանակահատված:
Ներկայացված կարգավորման արդյունքում ամբողջապես կկրճատվի փաստաթղթաշրջանառության բարդ և ծավալուն ընթացակարգը, կբացառվեն տեխնիկական և վարչատնտեսական հնարավոր բացթողումները և վրիպակները: Էապես կբարձրանա տարկետման տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
11.03.2024 - 27.03.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1695
Տպել