Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 28-ի N 1461-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին», «Լիազոր մարմին ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի N 821-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր


Նախագծերի անհրաժեշտությունը բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-169-Ն օրենքից, համաձայն որի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ ուժը կորցրած է ճանաչվել 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 2-րդ բաժինը, որով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» գործունեության տեսակը ենթակա էր լիցենզավորման:

  • Քննարկվել է

    30.01.2018 - 15.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

29.01.2018 10:48

lvahramyan@mineconomy.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9083

Տպել