«Պետական գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Պետական գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանցից պետական գաղտնիք պարունակող գնումներ իրականացնելու հնարավորություն ընձեռնող կառուցակարգեր նախատեսելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Պետական գաղտնիքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ունենան թույլտվություն, որը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գրավոր համաձայնությամբ, լիազոր մարմնի կողմից նրանց նկատմամբ ստուգողական միջոցառումներ (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ) անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա համապատասխան մարմինների կողմից նրանց հետ պարտավորագիր կնքելու միջոցով: Նշված գործընթացն օտարերկրյա քաղաքացիների պարագայում, որպես կանոն, տևական ժամանակ է պահանջում, ինչն հաճախ ավելի է բարդանում՝ պայմանավորված տվյալ օտարերկրյա պետության օրենսդրության առանձնահատկություններով։ Արդյունքում, օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձից հնարավոր չի լինում իրականացնել պետության կարիքների համար գնումների կատարում, ինչը հղի է բազմաթիվ բացասական հետևանքներով։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը վերապահել օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանցից պետության կարիքների բավարարման նպատակով պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքերը և պայմանները սահմանելու լիազորություն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարությանը կվերապահվի օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանցից պետության կարիքների բավարարման նպատակով պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքերը և պայմանները սահմանելու լիազորություն:
- Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
- Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
29.02.2024 - 15.03.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 1676
Տպել