Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) նախապատրաստվել է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը սահմանելու մասին» N 2017-Ն որոշման 3-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով։ Նշված որոշման 3-րդ կետում սահմանված է, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում համապատասխան ոլորտների լիազոր պետական մարմինները սույն որոշմամբ նախատեսված թույլատվական փաստաթղթերի տրամադրման կարգը սահմանող իրավական ակտերում իրականացնում են սույն որոշումից բխող փոփոխություններ։
- Կարգավորման նպատակը և բնույթը․
ՀՀ կառավարության 2015 թվականի «Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներկրման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, ինչպես նաև երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներկրման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետում սահմանված է, լիազոր մարմնի կողմից եզրակացությունը տրամադրվում կամ մերժվում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2017-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետում սահմանված է, որ թույլատվական փաստաթղթի տրամադրումը կամ այդ փաստաթղթի տրամադրման մերժումը պետական կառավարման լիազոր մարմնի կողմից իրականացվում է համապատասխան հայտը (ենթահայտը, դիմումը) գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Ներկայացված նախագիծը նախապատրաստվել է համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները միմյանց համապատասխանեցնելու նպատակով։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները կհամապատասխանեցվեն միմյանց։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
27.02.2024 - 13.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Լիցենզավորում և թույլտվություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1750
Տպել