Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈԻ Մ
« » դեկտեմբերի 2024 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիս 13-ի «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1176-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ և 11-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
1) «8. Ֆինանսավորման փորձնական մոդելի շրջանակներում յուրաքանչյուր տարի, թատերահամերգային կազմակերպությանը կտրամադրվի իր կողմից ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում նախորդ տարվա փաստացի սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Նշված գումարը պետք է օգտագործվի մինչև մոդելի ներդրումը յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի «1168. Արվեստների ծրագրի» 11015. «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրում» միջոցառմամբ՝ առանց մրցույթի տրամադրվող գումարի ծախսման ուղղությունների համար:».
2) «11. Ֆինանսավորման փորձնական մոդելը մյուս թատերահամերգային կազմակերպություններում կներդրվի հետևյալ ժամանակացույցով՝
1) 2024 թվականին նախատեսվում է մոդելը ներդնել հետևյալ թատերահամերգային կազմակերպություններում.
«Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ
«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ
«Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ
2) Ֆինանսավորման փորձնական մոդելը մյուս թատերահամերգային կազմակերպություններում կիրականացվի 2025-2027թթ. ընթացքում՝ բյուջետային տարվա պլանավորման ժամանակ:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
26.02.2024 - 13.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1828
Տպել