Հիշել նախագիծը

«Արդարադատության նախարարի 2023 թվականի հուլիսի 11-ի N 385-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

Հ Ր Ա Մ Ա Ն   N ----Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«---» ՓԵՏՐՎԱՐԻ 2024 Թ.                                            ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 385-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝

1. Արդարադատության նախարարի 2023 թվականի հուլիսի 11-ի «Հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման կարգը սահմանելու և Արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 491-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն հրամանում՝

1) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Սույն հրամանով հաստատված կարգին համապատասխան լոտի մեկնարկային գինը նվազեցնելու հարցը որոշելու նպատակով հաշվի են առնվում նաև տվյալ լոտի վաճառքի նպատակով մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը կազմակերպված աճուրդները։

5. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր սնանկության գործերով (անկախ սնանկության վարույթը հարուցվելու պահից) առաջին (հերթական) աճուրդները կազմակերպվում և անցկացվում են հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով (էլեկտրոնային աճուրդով)՝ սույն հրամանով սահմանված կարգով, իսկ այն աճուրդները, որոնց մասին հայտարարությունները հրապարակվել են մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը, անցկացվում են այդ հայտարարությունները հրապարակելու պահին գործող կարգով։»,

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2.Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

  • Քննարկվել է

    26.02.2024 - 12.03.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Սնանկություն, Էլեկտրոնային արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2216

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ