Նենսի Գևորգիան
09.02.2018
Առաջարկում եմ նախագծին կից ներկայացնել նաև նախորդ մաստեր պլանի կատարողականը, ինչպես նաև համեմատական այս մաստեր պլանի հետ
7 - Կողմ
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<<<ԶՎԱՐԹՆՈՑ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ <<ՇԻՐԱԿ>> OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵUԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱUՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանը հաստատելու մասին>> նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության ու <<Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.>> ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից Մաստեր Պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ երեսնամյա կառավարման ժամկետը: Ներկայացվող Մաստեր Պլանով նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA –ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:
Նախատեսվող հիմնական ներդրումներն հետևյալներն են՝
Ակնկալվում է, որ ՀՀ Կառավարության կողմից ընդունված <<բաց երկնքի>> նոր քաղաքականության շնորհիվ հաջորդ տարիների ընթացքում ուղևորահոսքի ավելի մեծ աճ կարձանագրվի: Միայն այն դեպքում, եթե հաջորդ երեք տարիների ընթացքում ողևորափոխադրումները կանխատեսվածից ավելին լինեն, պլանավորում Է ընդլայնել նստեցման հատվածը: Դա թույլ կտա մի քանի ինքնաթիռների միաժամանակ վայրէջք և թռիչք իրականացնել, ինչպես նաև ավելի լայն տարածք կապահովի ուղևորների հարմարավետության համար նստեցման հատվածում:
Այս աշխատանքները նախատեսվում են իրականացնել 2022-2023թթ.: Նախագծի մոտավոր արժեքը կներկայացվի 2018թ:
Նախատեսվում է իրականացնել վազքուղու ծածկույթի 2850մ երկարությամբ և 45մ լայնությամբ հատվածի վերանորոգում:
Աշխատանքները կարող են իրականացվել 3 փուլով՝
1-ին փուլ՝ 27մ ուղղությամբ 1000մ երկարությամբ և 45մ լայնությամբ հատվածի վերանորոգում
2-րդ փուլ՝ 900մ երկարությամբ և 45մ լայնությամբ հատվածի վերանորոգում
3-րդ փուլ՝ 950մ երկարությամբ և 45մ լայնությամբ հատվածի վերանորոգում
Նորոգման աշխատանքներում նախատեսվում է՝
Վազքուղու վերանորոգմանը զուգահեռ անհրաժեշտ է տեղադրել նոր լուսաազդանշային համակարգ:
Վազքուղու վերանաորոգման աշխատանքների համար նախատեսվում է 9,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում:
<> ղեկուղու ծածկի 270 մ երկարությամբ և 24 մ լայնությամբ հատվածի վերանորոգում
<> ՂՈՒ-ի կրող հատվածի լայնությունը կազմում է 21մ, ինչը չի համապատասխանում ԻԿԱՕ-ի 14-րդ հավելվածի պահանջներին՝ 23մ (կետ 3.9.4): Ծածկույթի վրա առկա են տարաբնույթ ճաքեր, նկատելի է ծածկույթի մակերևույթի փշրամաշում՝ պարբերաբար իրականացվում է ծածկույթի մաքրում քարերից:
Նորոգման աշխատանքներում նախատեսվում է՝
Նախատեսվում է կատարել 2,500,000 ԱՄՆ դոլարի ներդրում:
Աշխատանքներով նախատեսված է՝
Կառամատույցի վերանորոգման աշխատանքները կկազմեն 1,500,000 ԱՄՆ դոլար:
Պարագծի ինտեգրված անվտանգության համակարգ
Նախագծի հիմնական նպատակն է Զվարթնոց միջազգային օդանավակայանը իր մոտ 12կմ պարագծով պարսպի երկայնքով պաշտպանել ներթափանցումներից:
Լուծումը կայանում է օպտիկամանրաթելային հայտնաբերման (սեյսմիկ սենսոր) FiberPatrol տեխնոլոգիայի մեջ, որի հիմքում ընկած է օպտիկամանրաթելային մալուխը, որը հայտանաբերում է շարժումները և առարկաների ծավալները վերլուծելով լույսի ստացմանարձագանքման փոփոխությունները:
Օպտիկամանրաթելային սենսորները կանցկացվեն ցանկապատի վրայով և կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ:
Տեսախցիկների համակարգը նույնպես լուծման մի մասն է, որը լրացնում է հայտնաբերման գործընթացը: Տեսախցիկները ընդունակ են հայտանաբերել մարդկանց և մեքենաների մինչև 5կմ շառավղի վրա և կարող են արձագանքել պարսպի ահազանգերին՝ ապահովելով պարսպի հատման կետի ճշգրիտ տեսարանը: Տեսախցիկներից յուրաքանչյուրը կտեղադրվի այնպիսի սյան վրա, որը նախատեսված է ծայրահեղ եղանակային պայմաններին և ուժեղ քամիներին դիմագրավելու համար՝ առանց տեղաշարժվելու: Սյունը կցինկապատվի և կներկվի նարնջագույն գույնով, կունենա գիշերային լուսավորում, իսկ տեխսպասարկումը կլինի թռիչքադաշտերի համար միջազագային կանոնակարգերին համապատասխան:
Մյուս կողմից լուծման մի մաս է կազմում նաև կառավարման համակարգի տեղադրումը, որը հավաքագրում է տվյալ մասում տեղադրված բոլոր սենսորներից ստացվող տեղեկատվությունը: Միջադեպերի դեպքում այն տրամադրում է բոլոր սենսորների պատկերը՝ բացահայտման, նախազգուշացումների և կառավարման համար:
Միջադեպի մասին տեղեկություն ստանալիս համակարգը միջադեպը ցույց է տալիս վերահսկման սենյակում որպես մեկ պատկեր և սկսվում է ավտոմատ կառավարման գործընթացը:
Անվտանգության համակարգի ներդրման համար նախատեսվում է կատարել 1,500,000 ԱՄՆ դոլարի ներդրում:
Տեխնիկական սարքավորումների զննում
Օդանավակայանի շահագործման մակարդակը բարելավելու համար անհրաժեշտ է գնել նոր հակասառույցային և ձյուն մաքրող մեքենաներ, ինչպես նաև վառելիքի մեքենաներ:
Կատարվել է նաև Բեռնային համալիրի և ավտոտնտեսության շահագործման ուսումնասիրություն և պարզվել, որ անհրաժեշտություն կա նաև արդիականացնել այնտեղի մեքենաները և գնել նորերը:
Այս աշխատանքների համար նախատեսվում է 8,426,983 ԱՄՆ դոլար:
Վառելիքալցավորման կայանի արդիականացում
Վառելիքալցավորման կայանի և Չարբախի բազայի ավիավառելիքի տարրաները հետևյալն են՝ 7 տարրա 2000 մ3 տարողությամբ, 2 տարրա՝ 750մ3 տարողությամբ, երեք պոմպակայան: Խողովակաշարերը և հակահրդեհային համակարգերը կառուցվել և շահագործվում են սկսած 1964թ, նրանք պարբերաբար վերանորոգվել են, սակայն ներկայումս անհրաժեշտ է փոխարինել դրանք:
Նախատեսվում է կատարել 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում:
Հին շենքի քանդումը նկատի կառնվի նստեցման հատվածի ընլայնման նոր նախագիծը Կառավարությանը ներկայացնելուց և քաղաքապատերանի կողմից քանդման հետագա թույլտվությունից հետո:
Կառամատույցի վերանորոգում
Գյումրու Շիրակ օդանավակայանում օդանավերի կայանման պայմանների ապահովման նպատակներով նախատեսվում է իրականացնել կառամատույցի վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգումից հետո նշված կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ Էյրբաս Ա-320 և Բոյինգ Բ757-200 տեսակի օդանավերի շահագործման համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծածկը վատ վիճակում է՝ այն է՝ քայքայված է, առկա են բազմաթիվ ճաքեր, ֆիքսացիան չի համապատասխանում պահանջներին, նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝
Վերանորոգման ենթակա ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 34000 քառ. մետր:
Կառամատույցի վերանորոգումը կարժենա $ 1,000.000 ԱՄՆ դոլար:
Այլ ներդրումներ Շիրակ օդանավակայանում
Կոնցեսիոները Կառավարության հետ համատեղ կմշտադիտարկի ուղևորահոսքի աճը և օդանավակայանի թողունակությունը և զգալի փոփոխությունների դեպքում կտեղադրի նոր ՃՄՈՒՀ (ճշգրիտ մոտեցման ուղեցույց) նստեցման համակարգ վազքուղու 199 աստիճանի համար, որը կարժենա $ 200,000 ԱՄՆ դոլար:
Մաստեր պլանի նախագծում ամրագրված է նաև, որ Կոնցեսիոները ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած՝ անցումը <<Բաց երկնքի քաղաքականությանը>> և պատրաստակամություն է հայտնել իր մասնակցությունն ու օժանդակությունը բերել այդ քաղականության կայացման հարցում:
Մաստեր պլանի նախագիծը քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի թիվ 562-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Ելնելով վերոհիշյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ու <<Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.>> ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի դրույթներն ու պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների Կառավարիչ <<Արմենիա միջազգային օդանավակայաններ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված 2018-2022թթ. համար Մաստեր Պլանը հաստատելու մասին առաջարկը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նպատակահարմար է գտնում սույն որոշման ընդունումը:
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետ Ս. Ավետիսյան
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
<<<<ԶՎԱՐԹՆՈՑ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ <<ՇԻՐԱԿ>> OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵUԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱUՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետ Ս. Ավետիսյան
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
<<<<ԶՎԱՐԹՆՈՑ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ <<ՇԻՐԱԿ>> OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵUԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱUՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետ Ս. Ավետիսյան
ԻՐԱՎԱԿԱՆ – ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
<<<<ԶՎԱՐԹՆՈՑ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ <<ՇԻՐԱԿ>> OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵUԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱUՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներկայացված որոշման Նախագիծը մշակվել է Հայաստանի Հարապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաշվապահական հաշվառման բաժնում և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ Լ. Ջանիբեկյան
Քննարկվել է
26.01.2018 - 10.02.2018
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Ավիացիա
Նախարարություն
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Դիտումներ` 12866
Տպել09.02.2018
Առաջարկում եմ նախագծին կից ներկայացնել նաև նախորդ մաստեր պլանի կատարողականը, ինչպես նաև համեմատական այս մաստեր պլանի հետ
09.02.2018
Շատ է խոսվում փոքր ավիացիայի զարգացման մասին: Մաստեր պլանում որևէ խոսք չկա այդ մասին: Ինչ եք նախատեսում այդ ուղղությամբ անել?