Հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
-
21 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
….. ……..-ի 2024 թվականի N ….Լ
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1830-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
- Հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի․
- Հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի։
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սկսած 2025 թվականից՝ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 31-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ռազմավարությունից բխող միջոցառումների կատարման նախորդ տարվա հաշվետվությունը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1830-Լ որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
-
Քննարկվել է
26.02.2024 - 12.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2344
Տպել