Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1063-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

          Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ներկայումս ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակվող «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքի նախագծի մշակման բազմակողմանի ուսումնասիրության, ՀՀ վարչապետի մոտ 30.01.2024թ-ին կայացած խորհրդակցության ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի 2023 թվականի հաշվետվության քննարկման արդյունքում տրված հանձնարարականների և ՀՀ վարչապետի աշխատակազմի համապատասխան հանձնարարականների հիման վրա նոր դրույթների (գործընթացների, լիազորությունների և այլ կարգավորումների),  ինչպես նաև բանակցային կամ խորհրդակցային գործընթացների արդյունքում ձևավորված պետական գույքի ոլորտը կանոնակարգող նոր տեսլականի մշակման անհրաժեշտությամբ։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին»  1063-Լ որոշմամբ   նախատեսված է պետական գույքի կառավարման ոլորտում գործող օրենսդրության արմատական բարեփոխման, մասնավորապես՝ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի թվաքանակի կրճատման, անհարկի վարչարարության վերացման, կառավարման առանձին ոլորտներում իրականացվող կանոնակարգման պարզեցման, իրավական ակտերի մատչելիության մակարդակի բարձրացման, որոշումների ընդունման ժամկետների կրճատման, կառավարման օպերատիվության և արդյունավետության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունից ելնելով՝ պետական գույքի կառավարումը ներկայումս կանոնակարգող 3 օրենքների հիման վրա մշակել է պետական գույքի կառավարման դաշտը կանոնակարգող մեկ միասնական օրենքի նախագիծ, ինչպես նաև վեց տասնյակից ավելի իրավական ակտերը նոր օրենքի ընդունումից հետո կիսով չափ կկրճատվեն։ Պետական գույքի գործընթացը կանոնակարգող ՀՀ նոր օրենքի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին երեք տասնամյակի ընթացքում գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրական դաշտը ըստ էության չի ենթարկվել արմատական բարեփոխումների։ Եվ կատարվող օրենսդրական փոփոխությունները կրում են հատվածային (մասնակի) բնույթ և ուղղված են պետական գույքի կառավարման առանձին ոլորտների մասնավորապես. պետական գույքի ամբողջական հաշվառման, գնահատման, անշարժ գույքի մշտադիտարկման, պետական գույքի գրավադրման և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության, պետական գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման, պետական կառավարման մարմիններին պետական գույքի ամրացման և հետ վերցնելու, պետության կարիքների բավարարման համար ոչ պետական գույքի վարձակալությամբ ձեռք բերման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում պետական սեփականություն ճանաչված գույքի կառավարման, ինչպես նաև պետական անշարժ գույքի պահպանման և բարելավման գործընթացների հստակ և միանշանակ կանոնակարգմանը, որն էապես կբարձրացնի պետական գույքի կառավարման որակը։

Հարկ ենք համարում նշել, որ ներկայումս պետական գույքի կառավարումը կանոնակարգող օրենսդրությունը հստակ, համակարգված և ամբողջությամբ չի կանոնակարգում գույքային բոլոր հարաբերությունները, ինչպես նաև պետական գույքի առանձին ոլորտների կարգավորումներում առաջանում են ինկորպորացման անհնարինություն: Դեռ ավելին այսօր տվյալ դաշտը կանոնակարգված է իրար հաճախ անհարկի կրկնվող, բազմաքանակ իրավական ակտերով (3 ՀՀ օրենքներ և յոթ տասնյակից ավել նորմատիվային իրավական ակտեր), որոնք ստեղծում են խառնաշփոթ և նպաստում են վարչական քաշքշուկների առաջացմանը, որոշումների ընդունման և իրականացման ժամկետների երկարաձգմանը և այլն։ Հարկ է նշել, որ նման իրավիճակը պատշաճ և ներկայումս գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար պահանջվում է մանրակրկիտ ուսումնասիրություն, օբյեկտիվ հիմքեր, որոնք պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման և օտարման արդի գործընթացների զարգացման օրինաչափություններով։ Նաև հիմք է հանդիսանում ՀՀ վարչապետի մոտ 30.01.2024թ-ին կայացած խորհրդակցության ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի 2023 թվականի հաշվետվության քննարկման արդյունքում տրված հանձնարարակաների ինչպես նաև Կառավարության համապատասխան կոմիտեններում հնչվեցված հանձնարարականները, կապված պետական գույքի կառավարման նոր մեխանիզմների ներդրման և Կոմիտեին նոր լիազորությունների վերապահման հետ։

Ինչպես արդեն նշվեց «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է նաև գույքային առկա բոլոր հարաբերությունների հստակ և ամբողջական կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Ներկայումս գործող «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքով կանոնակարգված չեն պետական գույքի ամբողջական հաշվառման, գնահատման, անշարժ գույքի մշտադիտարկման, պետական գույքի գրավադրման և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության, պետական գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման, պետական կառավարման մարմիններին պետական գույքի ամրացման և հետ վերցնելու, պետության կարիքների բավարարման համար ոչ պետական գույքի վարձակալությամբ ձեռք բերման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում պետական սեփականություն ճանաչված գույքի կառավարման, ինչպես նաև պետական անշարժ գույքի պահպանման և բարելավման գործընթացները, որոնց հստակ և միանշանակ կանոնակարգումը էապես կբարձրացնի պետական գույքի կառավարման որակը։

Վերը նշված գործընթացների հստակ, պարզ և հասկանալի կանոնակարգումը պահանջում է ընդլայնել օրենքում օգտագործվող հասկացությունների շրջանակը և տալ առանձին հասկացությունների սահմանումը։ Մասնավորապես, ինչ են իրենցից ներկայացնում պետական գույքային շրջանառություն, պետական գույքի ամրացում, պետական գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում, պետության կարիքների բավարարման համար անհրաժեշտ գույք, օտարման ոչ ենթակա գույք և այլն հասկացությունները։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ օրենքի մշակման ընթացքում նաև անհրաժեշտություն է առաջանում կատարել լրացուցիչ փոփոխություններ՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի մոտ 30.01.2024թ-ին կայացած խորհրդակցության ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի 2023 թվականի հաշվետվության քննարկման արդյունքում տրված հանձնարարակաների և մի շարք ընթացիկ հանձնարարականներ ինչն էլ իր հերթին ժամանակատար է։

  Ելնելով վերը նշվածից անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման 2-րդ հավելվածով հաստատված պետական գույքի կառավարման բարեփոխումներին գործողությունների ծրագրով հաստատված  5-րդ կետի՝ «Պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող օրենսդրության բարեփոխման ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակում և իրականացում, մասնավորապես, պետական գույքի մասնավորեցման և կառավարման գործընթացը կանոնակարգող երեք ներկայումս գործող ՀՀ օրենքների հիման վրա նոր մեկ ընդհանուր «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի մշակում՝ սահմանելով պետական գույքի արդիական նպատակներ, խնդիրներ և սկզբունքներ, կապված կառավարման առաջնահերթությունների փոփոխությանհետ։» և 6-րդ կետի՝ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումից հետո պետական գույքի կառավարման դաշտը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման ուղղությամբ միջոցառումների իրականացում» միջոցառումների կատարման ժամկետները երկարաձգել։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել և անդրադարձ կատարել պետական գույքի կառավարման ոլորտին վերաբերող հիմնահարցերին, բացառելով օրենսդրական ակտերում օգտագործվող հասկացությունների և գործընթացների տարամեկնաբանությունները, առկա հակասությունները և խառնաշփոթը։ Այլ կերպ փորձ կկատարվի մշակել և ներկայացնել գույքային հարաբերությունների կանոնակարգման մասով միասնական օրենսդրական մոտեցում, որի սկզբունքային դրույթներն առաջարկված են «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում, որի հիման վրա էլ ներկայացված են գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ ենթաօրենսդրական ակտերում առաջարկվող փոփոխությունների և լրացումների փաթեթը։

Ընդ որում, նոր օրենքի նախագծում հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է պետական գույքի արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով նոր գործիքակազմի ստեղծմանը։

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի նոր օրենքի մշակման գործընթացում ժամանակի տեսանկյունից բազմակողմանի անդրադարձ կատարել պետական գույքի ոլորտին ուղղված բոլոր խնդիրների ուսումնասիրությանը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման  պահանջների կատարումից։

  • Քննարկվել է

    23.02.2024 - 09.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1459

Տպել