Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Կառավարության Ֆինանսների Կառավարման Տեղեկատվական Համակարգ (ԿՖԿՏՀ) Տեխնիկական Առաջադրանք

Տեխնիկական առաջադրանքը նախագծի շրջանակներում  ուսումնասիրվել են ՀՀ պետական ֆինանսների կառավարմանն առնչվող բիզնես գործընթացները, գործող տեղեկատվական համակարգերը, և համապարփակ վերլուծությունների հիման վրա մշակվել է ԿՖԿՏՀ ներդրման մոդելը ՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը և ուղեցույցերը:

ԿՖԿՏՀ-ն իրենից պետք է ներկայացնի միմյանց հետ փոխկապակցված ֆունկցիոնալ մոդուլների խումբ (ծրագրային փաթեթ)՝ հանձինս Բյուջետավորման, Գանձապետարանի, Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման, Պետական Պարտքի, Ներքին աուդիտի և Պետական Գնումների մոդուլների: Սույն տեխնիկական առաջադրանքի շրջանակում պետք է մշակվի և տեղակայվի ԿՖԿՏՀ բոլոր հիմնական մոդուլները բացի Գնումների մոդուլից (Գնումների Էլեկտրոնային Համակարգը):Վերջինս մշակվելու և ներդրվելու է առանձին տեխնիկական առաջադրանքի  շրջանակում։ Ընդ որում, ԿՖԿՏՀ մոդուլները պետք է մշակվեն այնպես, որ հնարավոր լինի փոխկապակցել Գնումների Էլեկտրոնային Համակարգի հետ։ Ամեն մի մոդուլ պետք է ապահովի համապատասխան օրենքով սահմանված գործառույթների թվայնացումը և հնարավորինս ավտոմատացնի դրանց իրականացնողների աշխատանքները։

  • Քննարկվել է

    22.02.2024 - 30.04.2024

  • Տեսակ

    Ծրագիր

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1532

Տպել