ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ 2024ԹՎԱԿԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիք մարզի Սևան համայնքի միավորումից հետո անհրաժեշտություն է առաջացել Սևան համայնքի գյուղական բնակավայրերի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների՝ օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքերի համար մրցութային մեկնարկային գներ սահմանելու, որը հնարավորություն կտա համակարգել իրականացվող գործընթացները, ունենալ սահմանային մեկնարկային գներ և ապահովել բյուջեի եկամուտները:
Իրավական ակտի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի 2024թվականին ևս ապահովել Սևանի համայնքային բյուջեի եկամուտները, գյուղատնտեսական ոլորտում ունենալ հստակեցված չափորոշիչներ, մշակել համակարգ և գործել որոշմամբ սահմանված գնային քաղաքականության շրջանակներում:
-
Քննարկվել է
20.02.2024 - 07.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
Դիտումներ` 1560
Տպել