ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
- Հաստատել Թալին համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեն՝
Եկամուտների մասով – 2304681.7 (հազ. դրամ)/վարչական բյուջե/
Եկամուտների մասով – 2200454.8 (հազ. դրամ)/ֆոնդային բյուջե
Պահուստային ֆոնդ – 400000,0 (հազ. դրամ)
Ծախսերի մասով – 2308201.7 (հազ. դրամ) /վարչական բյուջե /
Ծախսերի մասով – 2526814.3 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/
Պակասուրդ – 329879.5 (հազ. դրամ)
- Հաստատել Թալին համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեն համաձայն կից հավելվածի։
- Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։
- Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։
- Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։
- Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։
- «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։
- Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 27.12.2023թ-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2023թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> N 161-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
20.02.2024 - 06.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարան
Դիտումներ` 1490
Տպել