Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.

Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռ. Ղուկասյանի  N04/11/00808-2024 - 06/02/2024թվականի  գրությունը, ըստ որի (գրությունը կցվում է)՝ համաձայն  «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝  շինարարական և խոշոր եզրաչափի աղբ առաջացնողները ազատվում են աղբահանության վճարից, եթե նշված աղբը փոխադրվում և տեղադրվում է սեփական միջոցներով` սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված թույլտվության հիման վրա կամ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունները տրամադրվում են կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար՝ վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը սահմանում է ավագանին, որոնք, սակայն, չեն կարող գերազանցել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսը:

Հաշվի առնելով ներկայացված դիտողությունները՝ նախագծով նախատեսվում է կատարել լրացումներ Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N04-Ն որոշման 4-րդ հավելվածում:

Ելնելով վերոգրյալից Մեղրի համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ավագանու որոշման նախագիծը:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»  Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։

ՏԵՂԵԿԱՆՔ
«
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»  Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Մեղրի համայնքի բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա:

 

  • Քննարկվել է

    19.02.2024 - 05.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1603

Տպել